
Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Երևանի Սևանի փողոցում

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները օգոստոսի 4-ին, ժամը 14.15-ին, Սևանի փողոցից բերման են ենթարկել 1959 թ. ծնված Հրաչյա Բ.-ին, որը հուլիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 1-ին մասի մեղադրանքով: