
«Ես խնդրում և կոչ եմ անում հանգիստ թողնել և չհետապնդել Եղիշե Պետրոսյանին».Ալլա Լևոնյան

Երգչուհի Ալլա Լեւոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանի լուսանկարը՝ հետևյալ գրառմամբ. «Եղիշե Պետրոսյանի հետ ծանոթացել եմ 1993 թ, երբ ընդունվեցի «Արձագանք» ստուդիա: Միասին աշխատել ենք գրեթե մեկ տարի, բայց այդքանն էլ բավական էր ճանաչելու եւ հարգելու նրան որպես բարի, առաքինի եւ լավ մարդու: Ես խնդրում եւ կոչ եմ անում հանգիստ թողնել եւ չհետապնդել նրան, եւ եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ նա առողջական խնդիրներ ունի»: