
Գազալցակայանի պայթունից տուժած անձանցից մեկի վիճակը կայուն ծանր է, մյուսինը` միջին ծանրության

Գազալցակայանի պայթունի հետեւանքով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված անձանցից մեկի վիճակը գնահատվում է կայուն ծանր, մյուսինը` միջին ծանրության: Այս մասին «Արմենպրես»ին տեղեկացրին Գյումրու բժշկական կենտրոնից:
Հիվանդանոց տեղափոխված տուժածներից մեկը եղել է դեմքի, վերին վերջույթների, կրծաքանդակի բազմաթիվ սալջարդվերքերով, իսկ մյուսը` սրունքի բազմաբեկորային կոտրվածքով: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 5ին` ժամը 12.51ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ախուրյան խճուղու թիվ 1/1 հասցեում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ պայթյունի հետևանքով տուժել է երկու քաղաքացի՝ 1960 թ. ծնված Ա. Հ.ը և 1987 թ. ծնված Ա. Մ.ը: Վերջիններս հոսպիտալացվել են Գյումրու բժշկական կենտրոն: