
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 6-9-ը` օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 10-ին կբարձրանա 1-2 աստիճանով:
Երևանում՝
Օգոստոսի 6-9-ը` երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Օգոստոսի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ արագությամբ:
Երևանի օգոստոսի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 40.30C (1976 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 12.80C (1978 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 26.10C