Հատուկ ակցիա «Յունիբանկից»` սպառողական վարկեր շահավետ պայմաններով
Մինչև 2016թ.-ի օգոստոսի ավարտը «Յունիբանկը» հայտարարում է հատուկ ակցիա սպառողական վարկավորման համար: Ակցիայի շրջանակներում բանկը բարելավել է անշարժ գույքի և ոսկու գրավով սպառողական վարկերի պայմանները: Մասնավորապես, նվազեցվել են անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկերի տարեկան տոկոսադրույքներն ու միջնորդավճարը: Վարկը կարելի է ձևակերպել մինչև 84 ամիս ժամկետով` սկսած 16% տարեկան տոկոսադրույքով: Վարկի ձևակերպման միանվագ միջնորդավճարը կազմում է 0.5%` նախկին 1%-ի փոխարեն:
Ոսկու գրավով U-Gold և U-Gold+ սպառողական վարկերը տրամադրվում են մինչև 36 ամիս ժամկետով` 21%-22% տարեկան տոկոսադրույքով: Վարկի առավելագույն գումարը կազմում է 2 մլն ՀՀ դրամ: Ոսկու գրավով վարկը կարելի է ձևակերպել «Յունիբանկի» «Թամանյան», «Դավիթ Բեկ», «Աճառյան», «Մալաթիա», «Քոչար» երևանյան, ինչպես նաև` «Արմավիր», «Արթիկ», «Գյումրի», «Էջմիածին», «Վանաձոր», «Սևան», «Մարտունի» և «Արտաշատ» մարզային մասնաճյուղերում:
«Ամռանը «Յունիբանկը» հայտարարեց հատուկ ակցիա, որի շրջանակներում սպառողական վարկավորումը դառնում է ավելի մատչելի: Հաշվի առնելով բնակչության մեծ պահանջարկն այս վարկատեսակների հանդեպ, մենք վերանայել ենք պայմանները` երկարացնելով ժամկետը, նվազեցնելով տոկոսադրույքները կամ միջնորդավճարը: Շահավետ պայմանների շնորհիվ, «Յունիբանկի» վարկերը հասանելի են առավելագույն թվով հաճախորդներին: Մենք ձգտում ենք հնարավորինս պարզեցնել ընթացիկ սպառողական ծախսերի համար գումարի ձեռքբերման գործընթացը: 30.06.2016թ.-ի դրությամբ «Յունիբանկի» մանրածախ վարկերի քանակը գերազանցել է 200 հազարը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 18%-ով», – նշեց «Յունիբանկի» Վարչության նախագահի տեղակալ, մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:
Հիշեցնենք, որ այժմ բանկն իրականացնում է նաև «Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում» ակցիան, որի շրջանակներում քարտապանները կուտակում են բոնուսային միավորներ և դրանց դիմաց ստանում դրամական միջոցներ: Ակցիայի շրջանակներում «Յունիբանկը» քարտապանների համար պատրաստել է նաև հաճելի անակնկալ` 1 000 միավոր կուտակած քարտապանների միջև եռամսյակը մեկ անցկացվելու է թվով 3 IPhone SE բջջային հեռախոսների խաղարկություն: