Բաժիններ՝

«Ռուս օլիգարխը կպարտվի, իսկ նրա դեսանտը ստիպված կլինի Կրեմլին «Չունգա-Չանգա» երգել». Սաակաշվիլին` Իվանիշվիլիի մասին

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին անդրադարձել է Բաթումում իր խրտվիլակն այրելու փաստին, ինչպես նաև լուսանկարին, որտեղ «Մեր հայրենիքը» կուսակցության առաջնորդ Գիա Կորկոտաշվիլին թաքցրել է դեմքը ակցիայի ժամանակ:

Սաակաշվիլին գրել է, թե Բիձինա Իվանիշվիլիի կառավարությունը ձգտում է ստվերել Աջարիայում իր հիմնած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գերազանցությունը Աջարիայում նման անհաջողակներով:

Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Ահա նման անհաջողակներով է ձգտում Իվանիշվիլիի կառավարությունը ստվերել Աջարիայում ակնհայտ գերազանցությունը: Ակնհայտորեն, նրանք լավ են ուսումնասիրել Աբաշիձեի մեթոդները, սակայն մոռացել են, թե ինչով են ավարտվել նման գործողությունները:

Մեր պայքարը Վրաստանի փրկության և զարգացման համար շուտով կանցնի նոր, ավելի հզոր և հետաքրքիր փուլ: Ես խոստանում եմ իմ ժողովրդին, որ հոկտեմբերին այդ անհեթեթությունն անպայման կավարտվի, մեր ժողովրդին չեն խաբի:

Ռուս օլիգարխը կպարտվի, իսկ նրա դեսանտն իսկապես ստիպված կլինի Կրեմլին «Չունգա-Չանգա» երգել, քանի որ նրանց չար կատակը չի անցնի մեր հայրենիքում»,- գրել է Սաակաշվիլին:

Հիշեցնենք, որ երեկ Բաթումում` «Ազգային շարժում» կուսակցության գրասենյակի մոտ, այրել են Միխայիլ Սաակաշվիլիի խրտվիլակը, դա կռվի պատճառ էր դարձել «Ազգային շարժում» կուսակցության և «Մեր հայրենիքը» շարժման անդամների միջև:

«Մեր հայրենիքը» շարժման ներկայացուցիչները հայտարարել են, որ «Ազգային շարժման» ժամանակներն անցել են և երկրում 9 տարվա ընթացքում տեղի ունեցած դեպքերի կրկնություն այլևս չի թույլատրվի այդ կուսակցությանը:
Իր հերթին, վերջիններս ակցիայի մասնակիցների հասցեին վանկարկել են. «Դավաճաններ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս