Բաժիններ՝

«Մեր հրավերը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, մշտապես ուժի մեջ է». Բաքվում Թուրքիայի դեսպանը պատասխանել է Ուորլիքին

Ադրբեջանական APA գործակալությունը զրուցել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունի հետ` խնդրելով մեկաբանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն արտահայտությունը, թե «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են ցանկացած պահի այցելել Անկարա՝ հանդիպելու Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ, և սպասում են կոնկրետ հրավերի»:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցն Անկարա նախատեսված էր հուլիսի 17-ին, սակայն Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի պատճառով այցը անորոշ ժամանակով հետաձգվել էր:

Ալփեր Ջոշքունը հայտարարել է, թե «իրենց հրավերը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, մշտապես ուժի մեջ է»:

«Համանախագահներն ունեն պարտավորություն, առանց հրավերի սպասելու, տեղեկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներին»,- ասել է թուրք դեսպանը:
Նրա խոսքով` Թուրքիան աջակցում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում՝ Ադրբեջանի սահմանների ամբողջականության և անձեռնմխելիության շրջանակում:

«Թուրքիան այդ աշխարհագրական տարածքի երկրներից է, և տարածաշրջանի անկայուն վիճակն ազդում է նրա վրա: Ինչպես ասել է արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, մենք մինչև վերջ աջակցելու ենք հակամարտության կարգավորման այն ուղիներին, որոնք Ադրբեջանն իր համար ընդունելի կհամարի:

Դրա համար Թուրքիան պատրաստ է անել իր ուժերի սահմաններում ամեն ինչ: Թուրքիան ակնկալում է այդ աշխարհագրական տարածքի իրավիճակի լիակատար կարգավորում»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս