
Գյումրու տներից մեկի տանիքում դի է հայտնաբերվել

tsayg.am. Գյումրու Իսահակյան փողոցի 193 տան տանիքում դի է հայտնաբերվել: Շիրակի մարզային փրկարարական վարչություն այս մասին ահազանգ է ստացվել ժամը 10.27-ին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները տան տանիքից իջեցրել են սեփականատեր՝ 1929 թ. ծնված Մ. Հ.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: Ազգականներից մեկը պատմել է, որ տուժածը երեկվանից չի պատասխանել զանգերին: Առավոտյան, երբ խնամակալը տուն է եկել պապի համար կերակուր պատրաստելու, տեսել է, որ նախորդ օրվա պատրաստածն ամբողջությամբ տեղում է: Տան տիրոջը չգտնելով` վերջինս անմիջապես զանգել է հարազատներին: Վերջիններս էլ գտել են նրան: Ըստ նախնական վարկածի` մահը վրա է հասել սրտի կաթվածի հետևանքով: