
«Նրանք վախենում են հրապարակել Սէֆիլյանի հետ վերջին խոսակցությունը, որից հետո տղաները հասկացել են, որ իրենց մատաղ են անում…». 1in.am

1in.am-ի հետ զրույցում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը հայտարարել է, թե Գարեգին Չուգասզյանի տարածած ձայնագրությունը վերաբերում է բանակցությունների առաջին փուլին, իսկ դրանից հետո «տեղի ունեցան նոր պատանդառություններ, երկրորդ ոստիկանը զոհվեց: Նրանք վախենում են հրապարակել Սէֆիլյանի հետ վերջին խոսակցությունը, որից հետո տղաները հասկացել են, որ իրենց մատաղ են անում, Ժիրայր Սեֆիլյանին իրենց կյանքը առանձնապես չի հետաքրքրում, և տղաները կամովին որոշեցին զենքերը վայր դնել ու դուրս գալ»:
Գառնիկ Իսագուլյանի կարծիքով՝ ամեն ինչ հանգուցալուծվեց, արյունահեղությունը կանխվեց իրավապահների և Սերժ Սարգսյանի համբերության շնորհիվ. «Իսկ շատերին տղաների մահն էր պետք, ու տղաները դա հասկացան»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: