ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին անհրաժեշտ է համարում Ռուսաստանի հետ բաց դիվանագիտական խողովակի աջակցությունը, որպեսզի Սիրիայի կոնֆլիկտը կարգավորվի: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոսոտի»-ն, այս մասին «Ռոյթեր»-ին հայտնել են ամերիկացի պաշտոնյաներ:
Գերմանացու տանը հայտնաբերել են գրքեր, որոնք թուրքական հետաքննող մարմինները կասկածելի են համարել: Այլ մանրամասներ կնոջից չեն հաղորդվել: Պարբերականի տվյալներով` Գերմանիայի դեսպանությունը քանի օր է` փորձում է կապվել քաղաքացու հետ, սակայն դիվանագետներին դեռևս չի հաջողվել հանդիպել նրան:
Եվրոպայի առաջատար լիգաների թիմերը շարունակում են նախապատրաստությունը մրցաշրջանին:
Վերադառնալով զորամասի շտաբ, Երանոսյանը իրեն ամրակցված ՏՏ տեսակի ատրճանակն ուղղել է կոչումով ենթասպա, լողի մարզիչ Մարինե Հովսեփյանի ուղղությամբ եւ առանց պատճառի պահանջել է դիմում գրել եւ դուրս գալ աշխատանքից։
Ուջինը ռեկորդ սահմանեց նետաձիգների մրցումներում՝ տղամարդկանց անհատական մրցաշարի առաջին ռաունդում 720 հնարավորից հավաքելով 700 միավոր:
«Իմ կարծիքով, արտգործնախարար Լավրովը նախագահ Պուտինի կարգադրումով սեղանի վրա նոր առաջարկ է դրել՝ փորձելով վերամշակել այն շրջանակային համաձայնագիրը, որը մշակվել էր դեռ մեր օգնությամբ 2007-ին Մադրիդում»:
Մեկնարկեց այս ամառվա գլխավոր շախմատային մրցաշարը՝ Sinquefield Cup-2016-ը: Մրցաշարին մասնակցում են 10 ուժեղագույն շախմատիստներ՝ Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Պետեր Սվիդլերը, Վեսելին Տոպալովը, Մաքիսմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին, Ֆաբիանո Կարուանան, Լևոն Արոնյանը, Դին Լիժենը և Վիշի Անանդը:
ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է հուլիսի 29-ի ուշ երեկոյան Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Հուլիսյան իրադարձությունները հերթական սառը ցնցուղն էին թե մեր ժողովրդի, թե նրա վերնախավի համար՝ դիմություն, ընդդիմություն կամ իներտ ուժեր: «Սասնա Ծռեր» խմբավորման ծավալած գործողությունները առիթ դարձան մեկ անգամ ևս տեսանելի դարձնելու հայաստանյան քաղաքական և հասարակական իրական դեմքը:
Արարողության ամենաերկար հատվածը դարձավ Խաղերի մասնակից հավաքականների շքերթը, որում մասնակցեցին մոտ 12 հազար մարզիկներ: Օլիմպիադայի 207 մասնակից-հավաքականներից ըստ ավանդության, առաջինն անցավ Հունաստանի հավաքականը, իսկ շքերթը եզրափակեց խաղերի կազմակերպիչ Բրազիլիան:
Չափավոր իսլամական քարոզիչ, «Հիզմեթ Հարեքեթի» շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի փաստաբանները վախենում են իրենց պաշտպանյալի կյանքի համար:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Երեք մրցավազքերի արդյունքներով` հայ տանկիստները դուրս են եկել «Տանկային բիաթլոն 2016» մրցույթի եզրափակիչ փուլ:
Հուլիսի 30-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել Երևանի Վանթյան և Բատիկյան փողոցների խաչմերուկում «Ման» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով 1974 թ. ծնված Հրաչյա Գրիգորյանին վրաերթի ենթարկելու մասին:
Թուրքիայի իշխանությունները որոշել են անցկացնել բանակային բարեփոխումներ, որպեսզի բացառեն նոր ռազմական հեղաշրջման փորձերը:
Հուշաքար է բացվել Ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված Հրաչ Գալստյանի անվամբ: Բացման պատիվը տրվել հերոսի աղջկան 3 ամսական Անահիտին ու կնոջը` Անուշին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 6-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Օգոստոսի 6-ին, ժամը 00.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տ. Պետրոսյան փողոցում՝ «ՎիվաՍել-ՄՏՍ» ՓԲԸ-ի գրասենյակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենաներ են բախվել, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հավաքների մասնակիցները ծանոթացել են ոլորտի բոլոր նորարարություններին, ձեռք են բերել փորձ ու գիտելիքներ՝ զորքերում իրենց ամենօրյա գործունեությունն առավել բարձր մակարդակով իրականացնելու համար:
Օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 330 կրակոց:
«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենի գրառումը սոցցանցերում տեղիք է տվել մտածելու, որ նա չի հեռանում կատալոնական ակումբից:
Facebook-ին փոփոխությունների են դրդել բազմաթիվ գանգատները. օգտատերերը դժգոհ էին այն բանից, որ հոդվածների վերնագրերը մոլորության մեջ են գցում կամ չեն բովանակում հանգուցային տեղեկատվությունը՝ ընթերցողին հարկադրելով քլիք անել:
Առաջին հերթին՝ պետք է տեսնեք, թե ինչ տեսք ունի ձեր էջը ձեր ընկերների համար: Դրա համար պետք է մուտք գործել գործողությունների մատյան և ընտրել «Просмотреть как…» հրահանգը: Այս միջոցով դուք կհասկանաք, թե կոնկրետ որ գրառումներն եք ցանկանում ջնջել:
Չինաստանի Շանդունի նահանգում սինքրոն պարող 1007 ռոբոտներ համաշխարհային ռեկորդ են սահմանել: Այս նվաճման տեսագրությունն օգոստոսի 3-ին հրապարակել են You Tube-ի Guinness World Records ալիքով: Հոլովակը դիտվել է ավելի քան 30 հազար անգամ:
Հաշվի առնելով այն փաստը, որ շաքարը քաղցկեղային բջիջներ է առաջացնում, շատերը կարծում են, թե մեղրի և սոդայի խառնուրդը վտանգավոր է:
Վարորդն է երբեմն որոշում երթուղու վերջին կանգառը եւ աշխատանքն ավարտած համարում: Վարորդներն այս հարցի պատասխանն ունեն` մտածում են մեքենաների մասին, քանի որ ճանապարհներն անբարեկարգ են, մյուս խնդիրը ուղեւորների պակասն է. 1-2 ուղեւորի դեպքում հարկ չեն համարում մի քանի մետր ավել վարել ու հասնել վերջին կանգառ:
Կայացել է Եվրոպա լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը: Խմբային փուլում խաղալու համար պայքարելու է 44 ակումբ:
«Լեսթերի» սեփականատեր Վիչայ Սրիվադհանապրապհան հայտարարել է, որ ակումբը մտադիր չէ բաժանվել Ռիհադ Մահրեզից, ում նկատմամբ հավակնություններ ունի «Արսենալը»:
ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարությունն օգոստոսի 4-ից 5-ը նախապատրաստել և իրականացրել է օպերատիվ դաշտային երթ, որի ընթացքում ճշտվել են ենթակա զորամասերի և ստորաբաժանումների մարտական խնդիրները, ստուգվել է և զորահավաքային պատրաստությունը: Ծրագրային միջոցառումն անցկացվել է Զինված ուժերի 2016թ. պատրաստության պլանի համաձայն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանումով բնակչության առողջության պահպանումը, հիվանդությունների կանխարգելումը և առողջ ապրելակերպի խթանումը հանրային առողջապահության հիմնարար ուղղություններն են: