
Պուտինն ու Էրդողանը օգոստոսի 9-ին կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարի հարցեր

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Թայիփ Էրդողանը Սանկ Պետերբուրգում օգոստոսի 9-ին կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարի հարցեր, այդ թվում` սիրիական թեմատիկայի համատեքստում, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Ումիտ Յարդըմը:
«Կարող եմ միանգամայն վստահ հաստատել, որ քննարկվելու են երկկողմ հարցեր, կրոնական խնդիրներ և միջազգային օրակարգի հարցեր: Ահաբեկչության դեմ պայքարը, ընդհանուր սպառնալիքները, այդ թվում` սիրիական թեմատիկան, դրանք չափազանց կարևոր հարցեր են: Եվ ցանկացած պայմաններում դրանք կարևոր նշանակություն ունեն Ռուսաստանի և Թուրքիայի համար»,- ասել է Յարդըմը:
«Ընդ որում` կարևոր է նշել, որ Թուրքիան այն հիմնական երկրներից է, որը ներկայում պայքարում է ահաբեկչության դեմ, այն տուժել է դրանից: Այդ պատճառով, իհարկե, այդ հարցերը նախագահները կքննարկեն, սակայն թե ոչ համատեքստում, չեմ կարող ասել»,- ասել է թուրք դիվանագետը: