Օգոստոսի 4-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1986 թ. ծնված Նվեր Ք.-ին:
Ակումբները բաժանվել են երկու խմբի: Առաջին խմբում կպայքարեն չեմպիոնները՝ չեմպիոնների ուղի, իսկ երկրորդում ոչ չեմպիոնները՝ լիգայի ուղի:
Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը կխաղա ավստրալուհի Դարիա Գավրիլովայի հետ, Անժելիկա Կերբերը կսկսի մրցաշարը Մարիանա Մարինոյի դեմ խաղով, իսպանուհի Գարբինեի Մուգուրուսան կխաղա՝ Ելենա Ձանկովիչի, իսկ Ագնեշկա Ռադվանսկան՝ Սայսայ Չժենի հետ:
Հայտնի են դարձել «Ռեալի» կիսապաշտպան Խեսե Ռոդրիգեսի՝ «ՊՍԺ» հավանական տեղափոխության մանրամասները:
Մտածում էի, որ ավանդական, հին հայկական ոճով կլինեն հեքիաթներս, բայց գրելու ընթացքում ֆանտաստիկան հաղթեց: Հեքիաթներս գրելիս ոգեշնչվել եմ «Հարի Պոթեր», «Մատանիների տիրակալը» և այլ ստեղծագործություններից: Կարծում եմ՝ ֆանտաստիկ ժանրը հետաքրքրում է ո՛չ միայն երեխաներին, այլև մեծահասակներին: Հեքիաթներս երևակայական են, սակայն դրանք զերծ չեն իրականությունից: Իմ կյանքի փորձը, իմ տեսած և լսած պատմությունները իրենց արտացոլանքն են գտնում դրանցում:
ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 5-ին, կազմել է 476.02 դրամ։
Պետական (գանձապետական) պարտատոմսերին շնորհվելու են ԱյԷսՕ (ISO) 6166 ստանդարտի արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագրեր (ISIN)
Առողջապահության նախարարության և «Գյումրի» ԲԿ միջև բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատության ծառայությունների իրականացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր էր ստորագրվել դեռևս 2015թ-ին:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հաջորդ շաբաթ Կատալոնիայի մայրաքաղաքում կհանդիպի Արգենտինայի նոր գլխավոր մարզիչ Էդգարդ Բաուսայի հետ:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2016-ի առաջին կիսամյակում շահագործման է հանձնվել 33126 քմ մակերեսով բնակելի շենք
Տարիքն իր հետ մի քանի կողմնակի ազդեցություններ է բերում, սակայն դրանցից ամենատհաճն արտաքին փոփոխություններն են: Տարիներն անցնում են, և դեմքի վրա սկսում են ի հայտ գալ կնճիռներ, մաշկը կորցնում է իր էլաստիկությունն ու ձգությունը, սկսվում է կախվել: Ծերության առաջին նշաններն առավել արտահայտիչ են աչքերի հատվածում:
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը կհանդիպի Խուան-Մարտին դել Պոտրոյի հետ: Էնդի Մարեյը կխաղա Վիկտոր Տրոիցկու հետ: Կեյի Նիսիկորին առաջին տուրում կխաղա Ալբերտ Ռամոսի, իսկ Ռաֆայել Նադալը՝ Ֆեդերիկո Դելբոնիսի հետ:
Հովիկ Աբրահամյանը եղել է նաև Մասիս քաղաքի «Ոսկե կացին» հայ-իրանական սպանդանոցում, որը շահագործման է հանձնվել 2015թ.-ին: Սպանդանոցի կառուցման նպատակով ներդրվել է շուրջ 3 մլն դոլար: Ներկայում սպանդանոցն ունի 1 հոսքագիծ, որն աշխատում է 1 հերթափոխով, (ունի 3 հերթափոխով աշխատելու հնարավորություն): Տեղեկացվել է, որ սպանդանոցում աշխատում է 100 մարդ: 1 հերթափոխում սպանդի են ենթարկվում մինչև 650 գլուխ ոչխարներ և գառներ, որից ստացվում է 10-11 տոննա մսեղիք: Սպանդից գոյացած ենթամթերքները մշակվում են:
Հուլիսի 19-ին Երևանի Խորենացու փողոցում և հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի առիթով ՀՀ ոստիկանությունում իրականացվող ծառայողական քննության նախնական արդյունքների հիման վրա ՀՀ ոստիկանության պետի հրամանով կարգապահական պատասխանատվության են ենթարկվել ոստիկանության մի շարք ծառայողներ:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Երևանի քննչական վարչությունում ուսումնասիրվել է ապօրինի սառը զենք կրելու դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ քրեական գործով կայացվել է Նվարդ Բիլյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում՝ առանց բավարար հիմքերի առկայության։ Քրեական գործը ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ արձանագրված խախտումները վերացնելու միջնորդությամբ։
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու 4 անձի դանակահարության դեպքի հանգամանքները։
Ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու` ծառայությունը պատշաճ չկազմակերպելու, հասարակական կարգի պահպանման ու հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ իրավիճակից բխող միջոցներ չձեռնարկելու, ինչպես և քաղաքացիական հագուստով անձանց կողմից քաղաքացիների եւ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու և լրագրողական տեխնիկան վնասելու դեպքերը ժամանակին չկանխելու համար հայտարարվել է:
«Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի առաջադրված մեղադրանքը քիչ առաջ փոխվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Տիգրան Եգորյանը:
Մահացել է Slingbox-ի հիմնադիր, հայազգի Բլեյք Գրիգորյանը (Blake Krikorian): Բյելք Գրիգորյանն ակտիվ գործունեություն էր ծավալում Սիլիկոնյան հովտում։
Եթե ընդունենք Արցախի օրինակի տրված այս տրամաբանությունը, ուրեմն պատերազմական գործողությունների լույսի տակ չենք ընկալում երկրի կառավարման համակարգի որդեգրման դիտանկյունները: Սա նշանակում է նաեւ, որ գուցե այլ շարժառիթներ գոյություն ունեն սահմանադրական փոփոխությունների գնալու անհրաժեշտությունը որդեգրելու որոշման կապակցությամբ:
Ղազախստանի և Թուրքիայի նախագահներ Նուրսուլթան Նազարբաևն ու Ռեջեփ Էրդողանը Անկարայում քննարկել են ռազմավարական գործընկերության ամրապնդման հեռանկարները, ասվում է Ղազախստանի նախագահի կայքում:
Հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածքում ծանր վնասվածք ստացած՝ նույն գնդի հերթապահ, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. միացված է արհեստական շնչառության սարք, սրտանոթային համակարգի գործունեությունը պահպանվում է դեղամիջոցներով:
Պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով հուլիսի 17-31-ն ընկած ժամանակահատվածում տուժել է 74 ոստիկան: Հուլիսի 17-19-ը Երևան քաղաքում բերման է ենթարկվել 119 մարդ:
Ռուս զինվորականների մարմինները, որոնք զոհվել են Սիրիայի Իդլիբ քաղաքում «Մի-8» ուղղաթիռի կործանման հետևանքով, գտնվում են «Ջաբհաթ ֆատհ աշ-Շամ» խմբավորման զինյալների մոտ, RIA Novosti-ին հայտնել է Հալեպի աշխարհազորայինների հրամանատարությանը մոտ աղբյուրը:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Բաքու կմեկնի օգոստոսի 7-ին` մանակցելու Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ բանակցություններին, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Մի շարք լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել, թե ՀՀ ոստիկանության ծառայող Գագիկ Զոհրաբյանը քաղաքացիական հագուստով մասնակցություն է ունեցել ս/թ. հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերին և իբր բռնություններ կատարել:
Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը նամակով դիմեց նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ խնդրելով նրա աջակցությունը Արմեն Մարտիրոսյանի և Դավիթ Սանասարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցում:
Եվրոպացի քաղաքական գործիչները խոսում են սիրիական հակամարտության հարցում միջամտելու անհրաժեշտության մասին` միգրացիոն ճգնաժամի լուծման նպատակով, սակայն բանը գործի չի հասնում, գրում է գերմանական Spiegel պարբերականը:
Վարչապետ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 5-ին խորհրդակցություն է հրավիրել ճանապարհների բարեկարգման աշխատանքների վերաբերյալ՝ ոլորտի պատասխանատուների, վարչակազմերի ղեկավարների և շինարարական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Օգոստոսի 5-ին, ժամը 16.46-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Դավիթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: