Բաժիններ՝

Հայաստանի լեռներում սկսվել են ռուսական ռազմակայանի տանկիստների մարտավարական պարապմունքները

Հայաստանի ռուսական ռազմակայանի տանկային ստորաբաժանումների զինծառայողներն «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում ձեռնամուխ են եղել հրաձգությունների մարտավարական-կրակային վարժությունների կատարմանը:

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ տանկային ստորաբաժանումների գործնական կրակային վարժանքներում գործի են դրված ավելի քան 100 զինծառայողներ, շուրջ 50 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ 20 Տ-72Բ տանկ:

Անցկացվող պարապմունքների առանձնահատկությունը նոր ժամանած զինծառայողների պատրաստումն Է ծովի մակերեւույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա հրաձգությունների կատարմանը շոգ կլիմայական պայմաններում:

«Պրակտիկ գործողություններ կատարելիս տանկիստները մշակում են պայմանական հակառակորդի գրոհների դիմագրավման, լեռնային-ժայռոտ կտրտված տեղանքում զանազան արգելքների հաղթահարման խնդիրներ եւ համալիր կրակ են բացում տանկի սպառազինության եւ տարբեր տիպի զինամթերքի օգտագործմամբ»,- նշվում Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031