Բաժիններ՝

Սելին Դիոնի «Եվս մեկ երեկո» ալբոմը բեսթսելեր է դարձել շուկայում

Սելին Դիոնի նոր ալբոմը՝ Encore un soir-ը («Եվս մեկ երեկո»), բեսթսելեր է դարձել շուկայում դրա հայտնվելուց ընդամենը մեկ շաբաթ հետո:

Սկավառակը, ձայնագրման ինդուստրիայի կայքերում հրապարակված վերջին տվյալների համաձայն, արդեն վաճառվել է 216 հազար օրինակով եւ տեղ գտել Ֆրանսիայում առավել մեծ ժողովրդականություն վայելողների առաջին հնգյակում:

Կանադացի երգչուհու երաժշտական կարիերայում, որը երգում է ե՛ւ ֆրանսերեն, ե՛ւ անգլերեն, սա արդեն 34-րդ ալբոմն է: Սկավառակի անվանումը հիշատակի տուրք է նրա հանգուցյալ ամուսնուն եւ անփոփոխ իմպրեսարիոյին՝ Ռընե Անժելիլին, որը ծանր հիվանդությունից հետո վախճանվել Է ընթացիկ տարվա հունվարին:

Երգը, որի անվանումով կոչվել է ալբոմը, գրել է ֆրանսիացի հայտնի երգիչ եւ կոմպոզիտոր Ժան Ժակ Գոլդմանը: Որպես սինգլ այն թողարկվել է մայիսին եւ արագ հաջողություն արձանագրել հիթ-շքերթներում: Ֆրանսիական Paris Match հանդեսը բարձր է գնահատել երգչուհու նոր ալբոմը՝ այն անվանելով Դիոնի «հուզիչ վերադարձը»: Երաժշտական գրախոսները հիշեցրել են, որ վերջին երեք տարվա ընթացքում սա երգչուհու առաջին ալբոմն է:

Ֆրանսիայի հետ միասին այն լավագույնն են ճանաչել նաեւ Բելգիայում: Իտալիայում ալբոմը տեղ է գրավել առաջատարների եռյակում: Այն հաջողություն է վայելում նաեւ ֆրանկոֆոն աշխարհի սահմաններից դուրս, հատկապես Նիդեռլանդներում ու Գերմանիայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս