Կլիչկոն և Ֆյուրին համաձայնության են եկել
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBA եւ WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրիի ու ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի թիմերը պաշտոնապես հաստատել են մենամարտի անցկացման օրը: Այդ մասին, ըստ «Boxing Scene»-ի, հայտարարել է նախկին չեմպիոն Կլիչկոյի մենեջեր Բերնդ Բյեոնտեն: Բռնցքամարտիկների միջեւ ռեւանշ մենամարտը կկայանա հոկտեմբերի 29-ին Մանչեսթերում:
Ֆյուրիի եւ Կլիչկոյի մենամարտը պետք է տեղի ունենար հուլիսի 9-ին Մանչեսթերում, սակայն բրիտանացու վնասվածքի պատճառով այն հետաձգվել էր: