Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ Ոստիկանության Մարտունու բաժանմունքի պետ Կարեն Սերոբյանը, Ներքին Գետաշենի բնակիչ, 1989 թվականին ծնված Տ.Գերասիմի Գասպարյանը դանակով սպանել է մորը՝ Ներքին Գետաշենի բնակիչ, 1956 թվականին ծնված Օֆիկ Պատվականի Խաչատրյանին:
Թուրքիայի ԶՈւ ուժերը և Սիրիայի ազատ բանակի մարտիկները պատրաստվում են սկսել «Եփրատի վահան» ռազմական գործողության երրորդ փուլին Սիրիայի հյուսիսում, հայտնում է թուրքական Haberturk թերթը:
«Եվրատեսիլ-2017» միջազգային երգի մրցույցը կանցկացվի Կիևում: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի ազգային հեռուստաընկերության նախագահ Զուրաբ Ալասանիան:
«Սասնա ծռեր»-ի գործով մեղադրյալ Պավել Մանուկյանի մեկ ոտքի բարդ վիրահատությունը «Էրեբունի» բժշկական կենտրոնում անցել է առանց բարդությունների:
Ստուգումների հետևանքն այն է եղել, որ ուսուցիչներն իրենց հաշվին արձակուրդ չեն վերցրել և ի վերջո արձակուրդայինները ստացել են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, սակայն իրենց հայտնի չէ, թե որպես դպրոցին օգնություն` քանի՞ դրամ է փոխանցվել և փոխանցված գումարները ծախսվե՞լ են, ի՞նչ նպատակով:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը շնորհակալություն է հայտնել ոստիկանության եւ հատուկ ծառայությունների աշխատակիցներին ահաբեկչական խմբի մասնակիցներին բռնելու համար:
Գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության թղթակից Նաոմի Կոնրադը, ում անունը Ադրբեջանի ԱԳՆ-ն խոստացել է ներառել իր այսպես կոչված «սև ցուցակում», այցելել է Լեռնային Ղարաբաղ ճանաչողական այցի շրջանակում` որպես մասնավոր անձ, այլ ոչ թե որպես DW-ի թղթակից, RIA Novosti-ին հայտնել է ընկերության մամուլի քարտուղար Քրիստոֆ Յումպելտը:
Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ 2016 թվականի սեպտեմբերի 14-ից՝ ժամը 08.00-ից, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի կմ0+000-կմ38+450 (Վանաձոր-Թումանյան) հատվածով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի և այն փակ կլինի տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին դարձյալ դադարեցրել են Ժնևում սիրիական հարցով ընթացող բանակցությունները, RIA Novosti-ին հայտնել է ռուսական պատվիրակությունում աղբյուրը:
Թուրքիայում շարունակում են նոր բացահայտումներ արվել «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի գործով:
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդներն այսօր խոստովանում են, որ անհնարին է Ղրիմը վերադարձնել Ուկրաինային, հայտնում է Reuters-ը:
Ուզբեկստանի նախագահի արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2016թ. դեկտեմբերի 4-ին, հայտնում է Lenta-ն:
Հանրապետականների գործադիր մարմինը բաղկացած է երևի մեկ-երկու տասնյակ անդամներից։ Խորհրդի անդամների թիվը, հավանաբար, հաշվվում է մի քանի տասնյակներով։ Կա՞ արդյոք այդքան չափահաս մարդկանց մեջ մեկը, ով համարձակվում է Սերժ Սարգսյանին ասել ճշմարտությունը։
Սեպտեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Թուրքիայի հարավ-արևելքում` Մուշ նահանգում, «Քրդստանի աշխատավորական» (PKK) կուսակցության զինյալները բեռնատար գնացք են պայթեցրել, հայտնում է թուրքական Hurriyet թերթը:
Լրագրողները կարող են իրենց մասնագիտական գործունեության միջոցով նպաստել կոնկրետ խնդիրների լուծմանը: Բուլղարիայում ընթացող «Լրատվական գործակալությունների դերը ճգնաժամային իրավիճակներում» խորագիրը կրող համաժողովի ժամանակ նման կարծիք է հայտնել «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, ով մասնակցում է Մերձսևծովյան ազգային լրատվական գործակալությունների տնօրենների գագաթնաժողովին:
Իսպանիայի հյուսիսում ռելսերից դուրս է եկել ուղևորատար գնացքը, որը ուղևորվում էր Գալիական Վիգո քաղաքից Պորտուգալիա: Արտակարգ պատահարի հետևանքով զոհվել է նվազագույնը 2 մարդ, հայտնում է BBC-ն:
Հալեպի շրջանում սպանվել է «Նուսրայի ճակատ» սիրիական խմբավորման հրամանատարներից մեկը:
Հայաստանում հիմնված հանցավոր խմբի անդամները հեռախոսազանգերի միջոցով կապ են հաստատել զոհերի հետ և գումարներ կորզել
Այցով Լոնդոնում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆալլոնի հետ, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության մամուլի ծառայությունը:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 11.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացի փողոցի թիվ 217 շենքի մոտակայքում տեղի է ունեցել պայթյուն (հնարավոր է գազի բալոն է պայթել). անհրաժեշտ է օգնություն:
Իրանը վերջին 3 ամսում կասեցրել է նավթարդյունահանման կտրուկ աճը: Այս մասին հայտնում է Reuters-ը` հղում կատարելով ՕՊԵԿ-ի իր աղբյուրներին:
Հայտնի թուրք գործարար Աքին Իփեքից (Koza-İpek holding) առգրավվել է 18 ընկերություն:
Եթե Հայաստանի ԿԳ նախարարության և Ռեպինի անվան գեղարվեստի ինստիտուտի միջև ժամանակին կնքված լիներ անհրաժեշտ համաձայնագիրը, ինչպես առկա է նախկին որոշ խորհրդային պետությունների հետ, ապա այս տղաներն իրենց ուսումը կշարունակեին անվճար: Այս մասին տղաներին ասել են նշված ինստիտուտում: Ո՞ւմ պատճառով է հապաղել ստորագրման գործընթացը, որի հետևանքով այս ընտանիքները ստիպված են լինելու իրենց չեղած միջոցները ներդնել այս շնորհալի տղաների բարձրագույն կրթությունը նման հեղինակավոր ԲՈՒՀ-ում ապահովելու համար կամ պարզապես չեն ստանա այդ կրթությունը:
Մերձդնեստրի Մոլդավական չճանաչված Հանրապետության նախագահ Եվգենի Շևչուկը հրաման է արձակել նախապատրաստվել Ռուսաստանին միանալուն:
Նորվեգիան սկսել է մետաղական արգելապատնեշ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին Ստուրսկուգ-Բորիսոգլեբսկի հսկիչ-անցագրային կետի շրջանում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հնդկաստանի արեւելքի Օրիսայի նահանգում առնվազն 21 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետեւանքով: Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը: Միջադեպի հետեւանքով եւս 30 մարդ վիրավորվել է:
Իտալիայի Սարդինիա կղզու Նուլ քաղաքում Fiat ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Ըստ La Nuova Sardegna-ի՝ տուժել է 31 մարդ, ներառյալ 11 ամսական մի երեխա:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 8-ից 9-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Հյուսիսատլանտյան դաշինքն ուժեղացրել է իր ներկայությունը Թուրքիայում: Այս մասին թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Թուրքիա այցի ընթացքում: