Rambler-ում տեղյակ են եղել 98 հազարից ավելի գաղտնաբառերի արտահոսքի մասին
Համացանցում են հայտնվել Rambler էլեկտրոնային փոստի 98 միլիոն 200 հազար օգտատերերի անձնական տվյալներն ու գաղտնաբառերը:
Ըստ տարածված տեղեկատվության՝ այս տվյալները գողացվել էին 2012 թվականին՝ մեծ հաքերային հարձակումից հետո: 4 տարի առաջ գողացված տվյալները հրապարակվել են միայն օրերս:
Էլեկտրոնային փոստի աշխատակիցները նշում են, որ տեղյակ են եղել տվյալների արտահոսքից: Պարզվում է, որ այս տվյալները հրապարակվել էին նաև 2014 թվականին: Կատարված աշխատանքների շնորհիվ՝ օգտատերերի մեծ մասը փոխել էր գաղտնաբառը:
Ընկերության ներկայացուցիչները նշում են, որ ջանքեր պիտի գործադրեն ոչ միայն կայքի պատասխանատուները, այլև օգտատերերը: Պետք է կատարվեն էլփոստի պահանջները՝ ընտրվեն միջին կամ ուժեղ բարդության գաղտնաբառեր, ինչպես նաև ապահովության համար օգտագործեն երկրորդ փոստի հասցեն, կամ հեռախոսահամարը:
Սիրարփի Աղաբաբյան