Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայության կենտրոնը կազմակերպում է 2017 թվականի Սուրբ Ծննդյան փոքրիկ ծրագիր, որի բուն նպատակն է պատրաստել նվերներ անծանոթ երեխաների համար։ Այս անգամ նվերները տարվելու են Վանաձորի և Գյումրու շրջակայքում բնակվող անապահով ընտանիքների երեխաներին:
Օրգանիզմը մեզ պարբերաբար նշաններ է ուղարկում, ինչը հնարավորություն է տալիս ժամանակին հասկանալ լուրջ խնդիրների առկայությունը։ Կաթվածը լուրջ խնդիր է, որն ուղեկցվում է ուղեղի արյան շրջանառության խանգարմամբ։ Սա իր հերթին՝ հանգեցնում է բազմաթիվ բարդությունների։
Միջոցառումից արված տեսանյութում, որը հրապարակված է Newsflare ծառայությունում, նաև կարելի է տեսնել ձնե վիշապ, դղյակ, ձյան հսկայական փաթիլ և մի քանի աշտարակ: Այս քանդակներն անելու համար պահանջվել է 120 հազար խորանարդ մետր ձյուն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում գտնվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 1995թ. տեղի ունեցած սպանության և ավազակային հարձակման համար. ծանր հանցագործություններ կատարելու մեղադրանքով ավելի քան 21 տարի հետախուզվողը հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից իրականացված դիտանցումների արդյունքներով արձանագրվել է, որ բենզինի մանրածախ վաճառքի գները 2016 թվականի դեկտեմբերից շարունակաբար նվազում են:
«ՊՍԺ-ն ուրախ է հայտարարել Տիագո Սիլվայի պայմանագիրը մինչև 2020թ. հունիսի 30-ը երկարաձգելու մասին»,- ասվում է Ֆրանսիայի չեմպիոնների հաղորդագրության մեջ:
Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արձանագրվել է շաքարավազի գնի 30 դրամով (9%) բարձրացում, ինչի պատճառների և հիմնավորվածության բացահայտման համար ներկայումս ուսումնասիրությունները շարունակվում են: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Գայանե Սահակյանը:
Երիտասարդ Հենրիխի համար, ով միշտ ամեն ինչ անում էր հոր հետ մարզվելու և հոր կողքին լինելու համար, ֆուտբոլը մի ճանապարհ էր, որի միջոցով ևս նա հետևում էր հորը:
2016թ. վերջում «Տոտենհեմը» վերաստորագրեց բոլոր առաջատարներին: «Մենք ուրախ ենք հաղորդել, որ Ուգո Լյորիսը նոր պայմանագիր ստորագրեց ակումբի հետ, որը նախատեսված է մինչև 2020թ.»,- ասվում է «Տոտենհեմի» հաղորդագրության մեջ:
«Կան հարցեր, որոնք պատկանում են ազգային համաձայնության տիրույթին, և այդ շարքում առաջինը, իհարկե, մեր հերոսական Արցախի ապագան է: Այս հարցի շուրջ մեր տարաձայնությունները շատ չնչին են, նվազագույնն են: Ես չեմ կարծում, որ իրականության մեջ մեր ժողովրդի գոնե մեկ տոկոսն այլ կերպ է մտածում»:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 23-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի հանձնաժողովի անդամներին` ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորությամբ:
«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի վերակառուցման հարցով Քաղաքաշինության կոմիտեն ընդհանուր հայտարարի դեռևս չի եկել ներդրողի հետ:
«Չելսիի», «Սիթիի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը մասնակցել է դարթսի աշխարհի առաջնությանը նախորդող ցուցադրական ելույթներին: Չնայած ոչ բարձր արդյունքներին, Ֆրենկը հաղթանակ տարավ, քանի որ նրա մրցակիցը՝ բրիտանացի դերասան, կոմիկ, իսկ նախկինում ֆուտբոլիստ Բրեդլի Ուոլշը, ավելի վատ խաղաց:
Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովն այսօր շտապ հոսպիտալացվել է Մոսկվայի կլինիկաներից մեկը։ Բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք և ներկայումս պայքարում են նրա կյանքի համար, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով բժշկական շրջանակներում աղբյուրին։
իբիական Afriqiyah ավիաընկերության A320 ինքնաթիռի առևանգիչները հայտարարել են, որ իրենք պատկանում են «Ալ-Ֆաթիհ ալ Ջիդադ» խմբավորմանը, հայտնում է տեղի նորությունների «Էլ-Բիլյադ» պորտալը՝ հղում կատարելով լիբիական աղբյուրներին։
Մշակվում են պատգամավոր դառնալ ցանկացողների լեզվական մակարդակը ստուգող թեստերը: Այս մասին ասուլիսում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը:
Պարբերականը հոդվածը վերնագրել է «Մխիթարյանի հրաշալի ճանապարհորդությունը. Ողբերգական կորստից մինչև երազանքների թատրոն»: Հոդվածագիրը անդրադարձել է, թե ինչպես Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիա»-ից տեղափոխվել անգլիական ակումբ, խոսել է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին:
Ադրբեջանական ԱՊԱ գործակալության հաղորդմամբ՝ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է առաջնագծում գտնվող ստորաբաժանումներ։
Մալթայում վայրէջք կատարած լիբիական Afriqiyah Airways-ի A320 ինքնաթիռի առևանգիչներն ազատ են արձակել բոլոր պատանդներին, հայտնում է Maltatoday պարբերականը։
Մալթայում վայրէջք է կատարել ներքին չվերթ իրականացնող լիբիական ինքնաթիռը, որտեղ կա ավելի քան 100 ուղևոր։ Տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռն առևանգվել է։
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված լրիվ և բազմակողմանի նախաքննության արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության նախկին աշխատակիցներ Ֆելիքս Պողոսյանն ու Էդվարդ Իսկանդարյանը չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և կատարել այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից:
Սիրիայի Հալեպ քաղաքի ազատագրված շրջաններ են մտցվել ռուսական ռազմական ոստիկանության ջոկատներ, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին։
Ադրբեջանը նոյեմբերին վաճառել է իր ոսկու պայուստների 11,89%-ը կամ 2,97 տոննա, հայտնում է ադրբեջանական Report կայքը՝ վկայակոչելով Արժույթի միջազգային հիմնադրամին։
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 23-ին Ստեփանակերտում մասնակցել է «Գրանդ Հոլդինգ»-ի կազմի մեջ մտնող «Գրանդ Մաստեր» ՍՊԸ-ի կողմից հիմնված՝ ստվարաթղթե արկղերի արտադրամասի բացման հանդիսավոր արարողությանը:
«Մինչդատական վարույթում թույլ տրված խախտումների արդյունքում, արդարացման դատավճիռ կայացվելու յուրաքանչյուր դեպքում, պարտադիր քննարկման առարկա կդառնա և՛ դատախազի, և՛ նախաքննական մարմնի վարքագիծը: Նպատակը կոնկրետ անձին պատժելը չէ, նպատակը անձին դատի տալու հարցում օբյեկտիվության և անշեղ օրինականության միասնականություն ապահովելն է»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է նաև Հալեպի ազատագրման մասին լրագրողներից մեկի հարցին։
Հանրապետության Նախագահ, Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում մասնակցել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստին:
Լեզվի պետական տեսչությանն անհանգստացնում է սերիալների լեզուն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը նշեց, որ ընթացիկ տարում դիտարկել են Հայաստանի տարածքում հեռարձակող 5 հեռուստաընկերության եթերային խոսքը:
Դեկտեմբերի 24-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում և Վայոց Ձորում, 25-27-ը շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր տեսանելիություն: Դեկտեմբերի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Համացանցում տեղադրվել է բեռլինյան տաքսիներից մեկի ավտոռեգիստրատորի տեսագրությունը, որը Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառի ահաբեկչության ժամանակ անցել է այդ հատվածով, հայտնում է The Guardian-ը։