Բաժիններ՝

«Զվարթնոց»-ի հին մասնաշենքի հարցով ներդրողի հետ դեռ համաձայնություն չկա

«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի վերակառուցման հարցով Քաղաքաշինության կոմիտեն ընդհանուր հայտարարի դեռևս չի եկել ներդրողի հետ:

Այս մասին դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

«Օդանավակայանը բաղկացած է 5 հիմնական էլեմենտներից, որոնցից 3-ը բնորոշում են տվյալ շենքի ճարտարապետական արժեքը՝ փոքր կլոր հատվածը, մեծ կլոր հատվածը ու աշտարակը: Մենք ասել ենք, որ ներդրողը կարող է պանդուսը եւ կամրջակները փոխել, սակայն ճարտարապետական արժեք ներկայ ցնող այդ 3 հատվածները պետք է մնան նույնը:

Մինչեւ այժմ մենք ընդհանուր հայտարարի դեռևս չենք եկել: Սակայն մենք չենք փոփոխի մեր դիրքորոշումը »,- ասաց Սարգսյանը և հավելեց, որ կոմիտեն կիսում է ճարտարապետների մտահոգությունը և պետք է ճարտարապետական արժեք ունեցող շինությունը պահպանվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս