Բաժիններ՝

«Նպատակը կոնկրետ անձին պատժելը չէ». Արթուր Դավթյան

Գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Նիստին մասնացկել են նաև Պետական եկամուտների կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության, Հատուկ քննչական ծառայության, Քննչական կոմիտեի, Կրթության և գիտության նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ոստիկանության, արդարադատության ակադեմիայի ներկայացուցիչներ։

Օրակարգում 2015թ. ընթացքում դատարանների կողմից արդարացման դատավճիռների կայացման պատճառների վերաբերյալ և 2013-2015թթ. ընթացքում միջազգային և միջպետական համապատասխան փաստաթղթերի պահանջների, ինչպես նաև Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համատեքստում անչափահասների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ոլորտում դատախազության լիազորությունների իրականացման արդյունավետության վիճակի մասին հարցերն էին։

«Մինչդատական վարույթում թույլ տրված խախտումների արդյունքում, արդարացման դատավճիռ կայացվելու յուրաքանչյուր դեպքում, պարտադիր քննարկման առարկա կդառնա և՛ դատախազի, և՛ նախաքննական մարմնի վարքագիծը: Նպատակը կոնկրետ անձին պատժելը չէ, նպատակը անձին դատի տալու հարցում օբյեկտիվության և անշեղ օրինականության միասնականություն ապահովելն է»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031