Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ընդգծել է Ֆրանսիայի և անձամբ իր ստանձնած պարտավորությունը` բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն կարգավորման հասնելու վերաբերյալ:
Թուրքիական ոստիկանության կողմից սոցիալական կայքերի օգտատերերի շրջանում իրականացված հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է 1.656 մարդ:
«Անկհայտ է, որ մեզ հարկավոր է անընդհատ աշխատել: Մեզ համար պարզ է ամեն ինչ, ինչպես հարձակման գծում, այնպես էլ պաշտպանության: Մենք չենք պատրաստվում փոխել մեր խաղաոճը պարտությունների պատճառով: Եթե անգամ պարտվում ես, հարկավոր է հասկանալ, որ միևնույնն է՝ ճիշտ ուղու վրա ես»,- ասել է Մոուրինյոն:
Բելգրադում մահացել է Վեսնա Վուլովիչը, ով 1972 թվականին գերմանական Հերմսդորֆ քաղաքում տեղի ունեցած Հարավսլավյան ավիաուղիների ինքնաթիռի ահաբեկչության միակ վերապրողն էր:
«Այս ձայնագրությունը Սիրիայի երեխաների համար է: Բոլորին հայտնի է, որ դուք շատ բան եք տարել: Ես շատ հայտնի ֆուտբոլիստ եմ, բայց դուք իսկական հերոսներ եք: Մի կորցրեք ձեր հույսը, ամբողջ աշխարհը Ձեր կողքին է: Մենք հոգ ենք տանում ձեր մասին: Ես ձեզ հետ եմ»,- վստահեցրել է Ռոնալդուն տեսաուղերձի մեջ:
Լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում Գագիկ Ծառուկյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձին քաղաքական դաշտ, Արթուր Բաղդասարյանը նշեց, որ դա իրենց իրավունքն է:
Դեկտեմբերի 25-27-ին սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր տեսանելիություն: 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ադրբեջանական AzәriLayt տիպի նավթը էժանացել է 0,81 դոլարով:
Ինդոնեզիայի Արևմտյան Փոքր Զոնդյան կղզիներում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով տարհանվել է ավելի քան 100 հազար մարդ:
Ամերիկյան ֆուտբոլի «Մինեսոտա Վայքինգ» թիմի անդամներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահնարապետական կուսակցության (ԺՀԿ) Ստամբուլից ընտրված պատգամավոր Մահմութ Թանալի պնդմամբ` Թուրքիայի նոր սահմանադրական փոփոխությունները վերցված են սիրիական սահմանադրությունից:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մարզչական աշխատանքի առաջարկ է ստացել:
Սիրելի ուսանողներ, խոստանում եմ, որ մեր բուհում աշխատող լավագույն մասնագետների՝ իսկական պրոֆեսորների, կլինիցիստների, հետազոտողների և դասախոսների հետ ուղղորդելու ենք ձեզ, որպեսզի ձեր ուղին շարունակեք գիտակրթական ճիշտ ճանապարհով: Եվ վերջում, բոլորս մշտապես պետք է հիշենք, որ բժշկական համալսարանի ուսանողը, նորաթուխ բժիշկը անոթ չէ, որը պետք է լցված լինի միայն գիտելիքներով, այլ ջահ է, որը պետք է վառվի՝ ջերմություն և լույս տարածելով օգնի կարիքավորներին և հարթի գիտական աշխատանքների նոր ճանապահ։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը Թեհրանի Հայոց թեմ կատարած իր հովվապետական այցի ավարտից հետո դեկտեմբերի 21ի երեկոյան ժամանել է Արաբական Միացյան Էմիրություններ` Դուբայ:
Դեկտեմբերի 23-ին Մոլդովայի Հանրապետության նորընտիր նախագահ Իգոր Դոդոնի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Քիշնև էր գտնվում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Չինաստանում մեկ երեխա ունեցող ընտանիքների ավելի քան 50 տոկոսը ցանկություն չունի երկրորդ երեխան ունենալ, չնայած երկրում «մեկ երեխայի քաղաքականության» չեղարկմանը:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 07.46-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղում՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել մոտակա դաշտը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ինչպես տեղեկացրել էինք՝ դեկտեմբերի 20-ին, ժամը 9-ի սահմաններում, Երևանի Բաշինջաղյան փողոցում գտնվող «Կրպակ» սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի մոտ անհայտ անձը հարվածել էր աշխատակցուհու գլխին և ձեռքից բացահայտ հափշտակելով պարկը, որի մեջ եղել էր 7.000.000 դրամին համարժեք գումար, դիմել էր փախուստի:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Մարկոս Պիզելին դարձել է գոլի հեղինակ:
Արտաշես Չիչոյանին, Արարատ Նիկողոսյանին, Խաչիկ Կոսյանին, Արթուր Զաքարյանին, Յուրի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերոբվ և ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Ե.Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաև կրծքավանդակի և որովայնի շրջաններում և պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Ե.Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախքան Իզմիրից Ստամբուլ մեկնելը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Դեկտեմբերի 23ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Շրապելին։ 24.12.2016 Հայաստանի արտգործնախարարն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային տնօրենին։
Արթուր Խաչատրյանը ռուսաստանյան սրճարաններից մեկում 3 տարի առաջ մարդ էր սպանել։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 23-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է 24-ամյա Մհեր Հովհաննիսյանը։
«Արարատի մարզի Երասխավան և Պարույր Սևակ գյուղերի մոտակայքում զինվորներին տեղափոխող ավտոբուսի այրվելու հետևանքով որևէ զինվոր չի տուժել»,- տեղեկացրեց Պարույր Սևակ գյուղի գյուղապետ Էդուարդ Ստեփանյանը։
Այսօր լուսադեմին հարավային տաք օդային հոսանքների ներթափանցումը հանրապետության տարածք սկսվել է: Օդի ջերմաստիճանը այսօր` ժամը 10:00-ին հանրապետության բոլոր մարզերում երեկվա նույն ժամի համեմատ, բարձրացել է 5-7 աստիճանով։
Ա. Խաչատրյանը հանձնվել է Բազումի բաժնի ծառայողներին:
ՀՀ քննչական կոմիտեից ավելի վաղ տեղեկացրել էին, որ նախնական տվյալները վկայում են, որ տեղի է ունեցել ինքնասպանություն։ Վարույթն իրականացնող մարմինը պարզել է, թե երբ է Ռոբերտ Հարությունյանը գնացել հյուրանոց, ինչ հանգամանքներում, առգրավվել են տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, զննության ենթարկվել։ Բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ նա հյուրանոցի սենյակ է մտել միայնակ, որտեղ նրանից հետո որևէ այլ անձ մուտք չի գործել։
Ուղիղ մեկ տարի առաջ, երբ «Հժ» թղթակիցն արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվել էր՝ 2016 թ. Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցը կկարգավորվի՞, նախարարը պատասխանել էր. «Ես կարծում եմ՝ հաջորդ տարի այս հարցով կունենանք հստակ առաջընթաց»։ Նախօրեին, սակայն, Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ Հրաչյա Հարությունյանի արտահանձնման գործում խոչընդոտներ են ծագել։ Ստացվում է այս տարի ոչ թե առաջընթաց ունեցանք սույն գործով այլ հակառակը՝ հետընթաց։