Բաժիններ՝

Տիագո Սիլվան երկարաձգեց պայմանագիրը ՊՍԺ-ի հետ մինչև 2020թ.

Բրազիլացին դեռ չիրականացած երազանքներ ունի Փարիզում:
«ՊՍԺ-ն ուրախ է հայտարարել Տիագո Սիլվայի պայմանագիրը մինչև 2020թ. հունիսի 30-ը երկարաձգելու մասին»,- ասվում է Ֆրանսիայի չեմպիոնների հաղորդագրության մեջ:

«ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգելը մեծագույն հաճույք է: Այստեղ ես հիասքանչ ակումբ եմ գտել, որտեղ կարող եմ զարգանալ: Ես հպարտ եմ կրել այն թիմի ավագի թևկապը, որը վերջին 2 տարիներին նվաճել է Ֆրանսիայի բոլոր տիտոսները և հարգանքի է արժանացել ամբողջ Եվրոպայի կողմից Չեմպիոնների լիգայում հասած արդյունքների շնորհիվ:

Մենք դեռ չիրականացած երազանքներ ունենք: Վստահ եմ, որ մենք կիրականացնենք դրանք և կշարունակենք ուրախություն պարգևել մեր երկրպագուներին»,- հայտարարել է Սիլվան:
Տիագո Սիլվան ՊՍԺ է տեղափոխվել «Միլանից» 2012թ. հուլիսին:

Բրազիլացին փարիզեցիների կազմում անցկացրել է 182 խաղ, որից 165-ում հանդես է եկել՝ որպես թիմի ավագ: Սա երկրորդ լավագույն արդյունքն է ՊՍԺ-ի պատմության մեջ: Ռեկորդը պատկանում է Դոմինիկ Բատենեին (220 խաղ՝ որպես թիմի ավագ):

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս