
Դեկտեմբերին բենզինի գինը նվազել է 20 դրամով

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից իրականացված դիտանցումների արդյունքներով արձանագրվել է, որ բենզինի մանրածախ վաճառքի գները 2016 թվականի դեկտեմբերից շարունակաբար նվազում են: ՏՄՊՊՀ նախագահի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանի տրամադրված հայտարարության փոխանցմամբ, վերջին գնային փոփոխությունը արձանագրվել է դեկտեմբերի կեսերին, երբ բենզինի մանրածախ գները նվազել են ևս 20 դրամով:
«Եթե 2016 թվականի սեպտեմբերին բենզինի մանրածախ գինը կազմում էր 380 դրամ, ապա ներկայումս այն կազմում է 330 դրամ: Հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գնային այսպիսի նվազումը մեծապես պայմանավորված է մրցակցության խորացմամբ: Մասնավորապես, ըստ Հանձնաժողովի տվյալների, ոլորտում հայտնվել է նոր ընկերություն, որը սկսել է ավելի ցածր գնով բենզինի ներմուծումներ իրականացնել, ինչն էլ անդրադարձել է իրացման վերջնական գնի վրա»,- նշված է հայտարարության մեջ:
Հանձնաժողովն ուշադրության կենտրոնում է պահում բարձր կենտրոնացվածություն ունեցող մյուս ոլորտները ևս: