Բաժիններ՝

Իրականացած երազանք. Իսպանական AS պարբերականն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանին

Իսպանական հայտնի պարբերականներից AS-ն անդրադարձել է Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությանը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» և նրա իրականացած երազանքին:

Պարբերականը հոդվածը վերնագրել է «Մխիթարյանի հրաշալի ճանապարհորդությունը. Ողբերգական կորստից մինչև երազանքների թատրոն»: Հոդվածագիրը անդրադարձել է, թե ինչպես Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիա»-ից տեղափոխվել անգլիական ակումբ, խոսել է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին:

Իսպանական պարբերականում խոսք է գնում նաև Մխիթարյանի ավագի` Համլետ Մխիթարյանի մասին, պատմվում է, թե ինչ կարիերա է ունեցել Համլետ Մխիթարյանը: Հոդվածն ավարտվում է Մխիթարյանի խոսքերով` «Եթե հայրս տեսներ ինձ այնտեղ, ապա, կարծում եմ, կհպարտանար ինձանով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031