
Ֆրենկ Լեմպարդը խաղացել է բրիտանացի կոմիկի դեմ, դարթսի աշխարհի առաջնության ժամանակ

Եվ հաղթանակ է տարել:
«Չելսիի», «Սիթիի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը մասնակցել է դարթսի աշխարհի առաջնությանը նախորդող ցուցադրական ելույթներին: Չնայած ոչ բարձր արդյունքներին, Ֆրենկը հաղթանակ տարավ, քանի որ նրա մրցակիցը՝ բրիտանացի դերասան, կոմիկ, իսկ նախկինում ֆուտբոլիստ Բրեդլի Ուոլշը, ավելի վատ խաղաց:
Նոյեմբերին Լեմպարդը հեռացավ «Նյու Յորք Սիթիից» և ստացավ ազատ գործակալի կարգավիճակ:
Բրեդլի Ուոլշը հանդես է եկել «Բրենդֆորդի» կազմում 1970-80-ական թթ., բայց ավարտել է կարիերան վնասվածքների պատճառով և մտել է հեռուստաընկերություն:
https://www.youtube.com/watch?v=9kas1MOwjqc
Պատրաստեց Անի Գաբուզյանը