
Ուգո Լյորիսը երկարաձգեց պայմանագիրը «Տոտենհեմի» հետ

2016թ. վերջում «Տոտենհեմը» վերաստորագրեց բոլոր առաջատարներին:
«Մենք ուրախ ենք հաղորդել, որ Ուգո Լյորիսը նոր պայմանագիր ստորագրեց ակումբի հետ, որը նախատեսված է մինչև 2020թ.»,- ասվում է «Տոտենհեմի» հաղորդագրության մեջ:
Լյորիսի հին պայմանագրի ժամկետը լրանում է 2019թ. ամռանը:
2016-17թթ. մրցաշրջանում Ուգոն անցկացրել է 21 հանդիպում (ԱՊԼ և Չեմպիոնների լիգա), կատարել է 53 սեյվ և 8 խաղերում գոլ բաց չի թողել:
Աշնանը և դեկտեմբերին «Տոտենհեմը» երկարաձգեց պայմանագրերն Էրիկսենի, Դայերի, Ուինքսի, Քերոլի, Ալիի, Ռոուզի, Ուոքերի, Վերտոնգենի և Քեյնի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը