
Սուրբ Ծննդյան ժպիտ` անծանոթ փոքրիկին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայության կենտրոնը կազմակերպում է 2017 թվականի Սուրբ Ծննդյան փոքրիկ ծրագիր, որի բուն նպատակն է պատրաստել նվերներ անծանոթ երեխաների համար։ Այս անգամ նվերները տարվելու են Վանաձորի և Գյումրու շրջակայքում բնակվող անապահով ընտանիքների երեխաներին: Ինչպես հաղորդում է armchurch.info-ն, յուրաքանչյուր ոք կարող է այս բարեգործական ծրագրի մասնակիցը դառնալ և իր նախընտրությամբ անծանոթ մի փոքրիկի նվիրաբերել գրքեր (մանկական, ուսուցողական), գրենական պիտույքներ,խաղալիքներ (ցանկալի է զարգացնող), քաղցրավենիք, ձմեռային տաք հագուստներ (միայն նոր, չօգտագործված):
Ցանկացողները կարող են գրել Տ. Մարկոս քահանա Մանգասարյանի [email protected] հասցեին, և կամավոր երիտասարդները, անհրաժեշտության դեպքում, կարող են մոտենալ ու վերցնել նվերները: Նվերները կարելի է տրամադրել մինչև դեկտեմբերի 25-ը, որից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հավաքված նվերները կդասավորվեն ու հունվարի 8-10-ն ընկած ժամանակահատվածում այցելություններ կկազմակերպվեն երեխաներին և կբաշխվեն Ս. Ծննդյան ընծաները: Նվերների հետ կարելի է նաև բացիկ կամ նամակ գրել: