Ժամը 20։10-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Եռաբլուր պանթեոնի դիմաց, բախվել են Volkswagen մակնիշի 35 CP 047 համարանիշի և թիվ 1 երթուղին սպասարկող Газель մակնիշի 1338 Տ համարանիշի ավտոմեքենաները։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «Nissan March» մակնիշի, «FF722GG» պ/հ (վարորդ՝ Ա. Կ. 1993 թ. ծնված) ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը:
Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը հաջորդ տարի կպայքարի՝ կառավարությունը չորրորդ անգամ ղեկավարելու համար: Մոսկվան կցանկանար, որ Մերկելը հեռանար իշխանությունից, քանի որ, ինչպես նշում են փորձագետները, Մերկելը Մոսկվայի դեմ պատժամիջոցների սահմանման եվրոպական առաջամարտիկն է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Սամվել Հովհաննիսյանը անցած տարվա ընթացքում բնակարանի առքուվաճառքով է զբաղվել. նա 30 մլն 109 հազար դրամ արժեքով գնել է բնակարան, իսկ ավելի քան 27 մլն դրամով վաճառել մեկ այլ բնակարան:
Ռուսաստանն ու Թուրքիան հավանաբար փորձելու են գործարք կնքել Սիրիայի շուրջ, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում պատմում են ամերիկյան փորձագետները: Ամերիկյան պաշտոնաթող դիվանագետ, Ատլանտյան Խորհրդի վերլուծաբան Ջոն Հերբսթի խոսքով, Պուտինը Սիրիայում հաջողակ խաղացող է.
Սյունիքի մարզում նախընտրական քարոզչության մեկնարկը տրված է, իսկ ընթացքը տեղի է ունենում անձամբ մարզպետ Վահե Հակոբյանի կազմած սյուժեով: Որոշ տեղեկությունների համաձայն` Հակոբյանն ամեն կերպ փորձում է խաղից դուրս թողնել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, ով, ի դեպ, այս օրերին երկրում չէ:
Երեկ ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել մի շատ կարեւոր օրինագիծ: Առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ քրեական օրենսգրքի տխրահռչակ 205 հոդվածում: Այս հոդվածով պատիժ է նախատեսվում հարկերից չարամտորեն խուսափողների համար:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով` 2 շաբաթ առաջ Վահագնի թաղամասում (մինչ կկառուցվի սեփական առաձնատունը) Սեյրան Օհանյանի վարձակալած բնակարանում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են «Համախմբումից» Վարդան Օսկանյանը, «Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանը, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես միշտ, մարդկանց հետ շփվում է SMS-ներով, հիմնականում ԱՄՆ-ից:
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը համաձայն չէ այն կանխատեսման հետ, որ 2020 թվականին, երբ ՀՀ պետական պարտքի սպասարկման գումարը հասնի մոտ 1 միլիարդ դոլարի, մեր երկիրը չի կարողանա այն վճարել ու կընկնի դեֆոլտի մեջ:
Հայ-ռուսական հարաբերությունների փորձաքարերից մեկը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելն է:
«Զլատանի խաղը բացահայտում է խցանված անգլիացիների համար: Մնացած աշխարհի համար նրա մակարդակը նորմա է: Այս ֆուտբոլիստը խփում է բարձրագույն որակի գոլեր, բարդագույն իրավիճակներից: Իբրահիմովիչը ոչնչացրեց բոլոր նրանց, ովքեր կասկածում էին իրեն»:
Հավանաբար կարծիքներ լսել եք այն մասին, որ ընտանիքում մեծ երեխան ամենապատասխանատուն է լինում, իսկ միակ երեխաները հաճախ էգոիստ և պահանջկոտ են լինում։ Իրականությանը համապատասխանո՞ւմ է այն հանգամանքը, որ մարդու բնավորությունն ու տաղանդներն ուղղակիորեն կարող են կապված լինել նրա հետ, թե նա ընտանիքի որ երեխան է։
Վերջերս հարավկորեական ETI ընկերությունը նախագծել է նոր պատնեշներ՝ փրկելու համար մարդկանց կյանքերը և նվազեցնելու համար վարորդների և ուղևորների՝ վնասվածքներ ստանալու հավանականությունը։ Պատնեշի մետաղական սյուների արանքում տեղադրվում են պլաստիկ շրջանակներ։
Դարչինի և մեղրի օգտակար հատկությունները հայտնի են բոլորին։ Այս մթերքները կարող են օգնել նիհարել։ Փորձեք այս համեղ, հեշտ պատրաստվող ըմպելիքը, որն արագացնում է նյութափոխանակությունը և օգնում ազատվել ավելորդ քաշից։
Բրիտանացի դերասան Օռլանդո Բլումը եւ ամերիկացի երգչուհի Քեթի Փերրին Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցներից մեկն են այցելել Սանտա Կլաուսի եւ նրա ուղեկցուհու կերպարով: Այսդ մասին հոսպիտալի ֆեյսբուքյան իր էջում գրել են աշխատակիցները:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին դարձավ տարվա լավագույն ֆուտբոլիստ, բայց «Տարվա մարզիկ» գլխավոր անվանակարգում հաղթեց Դել Պոտրոն: Ինչպես հաղորդում է La Nacion-ը, մրցանակի դափնեկիրներին ընտրել են արգենտինական մարզական լրագրողները:
Սննդամթերքը պետք է լինի բազմազան` բաղկացած մեծ մասամբ բանջարեղենից: Լրագրողների հետ հանդիպմանը նման խորհուրդ տվեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը:
Faketoken-ը տարածվում է համացանցում սովորական խաղերի և հավելվածների տեսքով: Բեռնումից հետո այն կոդավորում է օգտատերերի բոլոր ֆայլերը և գումար է պահանջում դրանք օգտագործելու համար: Վիրուսը կոդավորում է ֆայլերը AES ալգորիթմով, այնպես որ, ձեր ֆայլերը կարող եք օգտագործել միայն հատուկ ծրագրերի միջոցով:
Հայաստանում 2016 թվականի հունվար-հոկտեմբերին գրանցվել է անձի դեմ ուղղված 4 հազար 107 հանցագործություն: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ցուցանիշը 100- ով պակասել է: 2015 թվականի հունվար-հոկտեմբերին գրանցվել էր հանցագործությունների 4 հազար 207 դեպք:
Մանաթի արժեզրկումն առաջին հերթին ազդելու է գնաճի վրա: Այսինքն` առաջիկայում Ադրբեջանում լինելու է մեծ գնաճ: Այս պահի դրությամբ արդեն երկնիշ թիվ է, Ադրբեջանում 12 տոկոս ինֆլյացիա կա, ինչպես նախորդ տարի նույն ժամանակահատվածում, այս տարի ևս հավանականությունը շատ մեծ է, որ Ամանորին մանաթի մեծ տեմպերով արժեզրկում է տեղի ունենալու: Կրկնվելու է նախորդ տարվա նույն սցենարը, երբ առևտրային խոշոր կենտրոնները գները վերանայելու են՝ դրանք բարձրացնելով:
Օրվա ընթացքում օգտագործված աղի քանակը չպետք է գերազանցի մեկ գդալը՝ 5 գրամ, ներառյալ այն աղը, որն առկա է հացի, վերամշակված, ապխտած կամ պահածոյացված մթերքում: Չպետք է չարաշահել ալկոհոլը, օրական օգտագործել առավելագույնը մինչև 20 գրամ: Սնունդը պետք է պատրաստել հիգիենիկ և անվտանգ պայմաններում, նախընտրելի է շոգեխաշման, թխման մեթոդը, այդպիսով հնարավոր է նվազեցնել յուղի կիրառությունը:
Ավելի վաղ Volkswagen-ը համաձայնել էր 14,7 մլրդ դոլար վճարել համանման ակցիայի շրջանակներում, որը վերաբերում էր 2-լիտրանոց շարժիչներով մոտավորապես 475 հազար ավտոմեքենաների։
Մանկունյանցիների գլխավոր մարզիչն ուզում է գնալ Սըր Ալեքս Ֆերգյուսոնի հետքերով: «Ես ուժեղագույն աջակցություն եմ զգում և հենց սկզբից ես զգացողություն ունեի, որ մեր համագործակցությունը չի սահմանափակվի 3 տարով: Ինձ միշտ թվացել է, որ ես այստեղ ավելի երկար կմնամ:
Թուրքիայի իշխանության որոշ ներկայացուցիչներ հայտարարում են, թե երկուշաբթի օրը Արվեստի ցուցահանդեսում Ռուսաստանի դեսպանի սպանությունն իրականացրած ու տեղում սպանված ոստիկանը կապեր է ունեցել ԱՄՆ-ում բնակվող թուրք կրոնավոր Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ, չնայած Գյուլենը հանդես է եկել սպանությունը դատապարտող հայտարարությամբ։
Ֆիզիկական վարժություններն օգտակար են։ Դրանք լավագույն բանն են, որ կարող եք անել ինքներդ ձեզ համար։ Սակայն դրանց օգտակարությունն ապահովվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության հաճախականությամբ և ոչ թե դրանց ինտենսիվությամբ։ Այնպես որ, մի տանջեք ձեզ ֆիզիկական վարժություններով։ Մեկ ամսում Ապոլոնի վերածվելու խնդիր մի դրեք ձեր առաջ։
Սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան որոշել Է, որ այլեւս չի խաղալ կինոյում: Այս մասին նա հայտարարել Է Մոսկվայում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ՝ իր «Հարդագողի ճանապարհով» նոր կինոնկարի ռուսաստանյան պրեմիերայից առաջ, որում նա խաղացել Է գլխավոր դերը:
ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը սննդամթերքի հերթական խմբաքանակն է ուղարկել Լոռի, այս անգամ` Վանաձորի 4 և ավելի անչափահաս երեխա ունեցող շուրջ երկու հարյուր ընտանիքների համար:
Մադրիդցիներն աշխուժացել են տրանսֆերային շուկայում արգելքի ժամկետի կրճատումից հետո:
Հայաստանը կմարի Ռուսաստանից պաշտպանական վարկի գծով մատակարարումների շրջանակում առաջացած ԱԱՀ-ի պարտքը: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության դեկտեմբերի 22-ի նիստում, որը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: