Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մահից հետո այդ պաշտոնում երեք թեկնածուի՝ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և Երևան քաղաքի նախկին ոստիկանապետ, ԱԻՆ-ի Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Ներսիկ Նազարյանի անուններն են շրջանառվում։
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների՝ այդ թվում նաև ծանրաքարշ մեքենաների համար:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց պահպանության ներքո գտնվող մարտական դիրքերի պաշտպանությունը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «ԵԼՔ» դաշինք անվանումով։
Տիգրան Արզաքանցյանն այս հիմնադրամի միջոցով ընտրություններից առաջ բարեգործություն էր կատարում Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում, սակայն, ինչպես տեսնում ենք, 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին չմասնակցելուց հետո բարեգործական հիմնադրամն այլևս պետք չէ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.34-ին, մարվել՝ 04.12-ին: Ամբողջությամբ այրվել է «Ford Transit» մակնիշի GO NK-930-NK պետհամարանիշով (վարորդ՝ Լ. Ղ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) ավտոմեքենան և մոտակայքում կայանված «Ford Transit» մակնիշի 34 SC 177 պետհամարանիշով (վարորդի տվյալները պարզել չի հաջողվել) ավտոմեքենայի սրահը՝ մասնակի:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Ավշարի համայնքապետ, «Ավշարի» Գրիգորյանների երրորդ եղբոր՝ Սուրիկ Գրիգորյանի դուստրն ամուսնանում է ՀՅԴ պատգամավոր, ԳՄ անդամ, բիզնեսմեն Միքայել Մանուկյանի որդու հետ, որը, ի դեպ, լոնդոններում ուսանած է:
Սեյրան Օհանյանը նախօրեին համագործակցության առաջարկ է արել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանին (Ծաղիկ Ռուբո)՝ հորդորելով նրան իր «Երդվյալ ազատամարտիկներ»-ով միանալ իրեն։
Կառավարության փոփոխությունից հետո Արամայիս Գրիգորյանն ազատվեց բնապահպանության նախարարի պաշտոնից, և կարծիք կար, որ նա կնշանակվի Արարատի մարզպետ, բայց այդպես չեղավ։ Իսկ Արայիկ Գրիգորյանը մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է դարձել Արարատի մարզի թիվ 18 ընտրատարածքից։ 2017թ. ինչպե՞ս է որոշվելու եղբայրների հարցը, չէ՞ որ նրանք երկուսով չեն կարող ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել նույն ընտրատարածքում։
Հակոբ Հակոբյանն ու Սամվել Ալեքսանյանը քավոր-սանիկ են, և նրանց հարաբերությունները՝ Պլըպուղու կարկատանի նման, երբեմն լարված են եղել, երբեմն «կտրվել են շաքարով»: Մալաթիայի թաղերում թեժ պայքարի խոր սպասում է` թեժ «փողերի» սպասումներով։
Միևնույն ժամանակ, Ծառուկյանի ուշացող հայտարարությունը շարունակում է լարված պահել քաղաքական դաշտի գրեթե բոլոր սուբյեկտներին, առավելապես իշխանությանը, պրոքոչարյանական ուժերին, որոնք վստահ են, որ Ծառուկյանը վերջին պահին հրաժարվելու է վերադառնալու մտքից։
Givenchy ֆրանսիական նորաձեւության տունը ներկայացրել է տեսանյութ, որը նկարահանվել է գովազդային արշավի շրջանակներում եւ նվիրված է հագուստի գարնանային հավաքածուին: Հոլովակը տեղադրված է YouTub-ում:
Disney-ը դարձել է առաջին ստուդիան, որը տարվա ընթացքում համաշխարհային վարձույթում վաստակել է ռեկորդային յոթ միլիարդ դոլար, տեղեկացնում է Variety-ն:
«Ֆեյսբուք»-ում եւ մյուս սոցցանցերում ձեր ընկերների սուրբծննդյան եւ ամանորյա «իդեալական» ընտանեկան ու արձակուրդային լուսանկարները կանոնավորապես դիտելը հազիվ թե ձեզ լիցքավորի տոնական տրամադրությամբ, ավելի շուտ՝ ընդհակառակը, նախազգուշացնում են գիտնականները:
Ամանորին հաշված օրեր են մնացել, այնպես որ, տոնածառը տեղադրելու ճիշտ ժամանակն է։ Ներկայացնում ենք 8 գաղափար։
Վիզուալ թեստերը կարող են բավական ճշգրիտ լինել։ Բավարար է ընդամենն ընտրել այն լուսանկարը, որը ձեզ համար ավելի գրավիչ է, և պատրաստ է ձեր բնավորության նկարագրությունը։ Թեստը կազմվել է ամերիկացի հոգեբանների կողմից։
Թեփը գլխամաշկի խնդիր է, որը կարող է ի հայտ գալ՝ անկախ տարիքից, սեռից և մազի որակից: Գոյություն ունեն մի շարք միջոցներ, որոնք պայքարում են թեփի դեմ, սակայն դրանց բաղադրության մեջ մտնում են այնպիսի քիմիկատներ, որոնք ոչ միայն վերացնում են թեփը, այլև՝ վնասում են գլխամաշկը: Այս ամենից խուսափելու համար պետք է խելամիտ մոտենալ թեփից ազատվելու պրոցեսին: Ձեզ ենք առաջարկում տնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել թեփից:
48-ամյա Միշել Մահոնին եւ Ջեֆ Բեսերան ամուսնացած էին 24 տարի: Այն բանից հետո, երբ 2014 թվականից ամուսինների միջեւ խնդիրներ ծագեցին, նրանք որոշել են բաժանվել: Քանի որ ամերիկացիներին հաջողվել է բաժանվել՝ պահպանելով բարեկամական հարաբերությունները, նրանք երեկույթ են կազմակերպել բարեկամների եւ ընտանիքի անդամների համար, որով նշել են իրենց կյանքի նոր փուլի սկիզբը:
«2015 և 2016 թվականների դեկտեմբեր ամիսների գների համադրությունը ցույց է տալիս, որ թարմ հավի մսի գինը նվազել է 18%-ով, բանանի գինը՝ միջինը 18%-ով, ալյուրինը՝ 18%-ով, երշիկինը՝ 2%-ով, բրնձինը՝ 6%-ով, ձեթինը՝ 4%-ով, պանրինը՝ 2%-ով և այլն»,- նշված է հայտարարության մեջ:
Քայլի Ջենները՝ ամերիկուհի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույրը, բացել է կոսմետիկայի իր առաջին խանութը: Ինչպես տեղեկացնում է Harper’s Bazaar-ը, այն գտնվում է Լոս Անջելեսի Westfield Topanga առեւտրական կենտրոնում:
2016 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանը ԵԱՏՄ երկրներ է արտահանել 312.4 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք: ԵԱՏՄ երկրների վիճակագրական բազայի տվյալների համաձայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն ավելացել է 54.7 տոկոսով: ԵԱՏՄ երկրներից Հայաստան ներմուծման ծավալները կազմել են 835.3 մլն ԱՄՆ դոլար` 2015 թվականի հունվար-հոկտեմբերի համեմատ ավելանալով 5.4 տոկոսով:
Սպանությունը, զուգորդված ավազակային հարձակմամբ, կատարվել է 21 տարի առաջ՝ 1995 թվականի հունվարի 26-ին:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 26-ին ժամը 11.00-18.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
ՊՆ N զորամասի մեխանիկ-վարորդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պայմանագրային զինծառայող, նույն զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, տեխնիկական մասի պետ, փոխգնդապետ Կ. Անդրեասյանի ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով, վերջինիս կազմակերպմամբ, 2016թ. ապրիլ և մայիս ամիսներին ավտոհավաքակայանում կայանված ինժեներական տեխնիկայի բաքի կապարակնիքը պոկել և այնտեղից գաղտնի հափշտակել է ընդհանուր 440 լիտր դիզելային վառելիք, որը լցնելով 20 լիտր տարողությամբ տարաների մեջ՝ դուրս է բերել զորամասից` ՀՀ ՊՆ-ին պատճառելով զգալի չափերի` 143.616 դրամի նյութական վնաս:
«Մեր նպատակն էր որոշակի հմտություններ սովորեցնել հատկապես կանանց` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սիրիայում ընդունված չէ, որ կանայք աշխատեն: Այսպես ինչ-որ չափով կվաստակեն իրենց օրվա հացը»,-ասաց Կարինե Բաղդասարյանը:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոստովանել է, որ մանկունյանցիներին դժվար կլինի հասնել ԱՊԼ-ի առաջատար «Չելսիին»:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սահմանային հսկիչ կետերում կիրականացնի շուրջօրյա հերթապահություն (նաև հանգստյան օրերին)` նախատոնական շրջանում արտահանման և ներմուծման արագ, անխափան ընթացքն ապահովելու նպատակով:
Հայաստանում 2016 թվականի հունվար-հոկտեմբերին գրանցվել է 2 հազար 660 ճանապարհատրանսպորտային պատահար: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներովը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը նվազել է 5.96 տոկոսով:
«Արսենալի» նախկին պաշտպան Էմանուել Էբուեն կիսվել է իր հիշողություններով Բուքինգհեմյան պալատ կատարած այցի մասին: