
Պատգամավոր դառնալ ցանկացողների լեզվական մակարդակը ստուգող թեստերը մշակվում են

Մշակվում են պատգամավոր դառնալ ցանկացողների լեզվական մակարդակը ստուգող թեստերը: Այս մասին ասուլիսում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը:
«Օրենսդրորեն պատգամավորների համար սահմանված են լեզվական պահանջներ: Այս օրերին մենք կազմում ենք այն թեստերը, որոնք նախատեսված են հենց պատգամավոր դառնալ ցանկացողների համար: Նոր խորհդարանի այն պատգամավորներն, ովքեր Հայաստանում հայերենով ամբողջական միջնակարգ կրթություն չեն ստացել, ստիպված կլինեն թեկնածությունը գրանցելուց առաջ հանձնել այդ թեստը: Ի դեպ, այս թեստերը ավարտական քննությունների մակարդակի են»,- ասաց Սերգո Երիցյանը: