Գիտեցիր, որ քեզ նմաններին ուղղակի քշելու եմ Գյումրուց: Տղա ես դարձել, բլբուլ ես դարձել, սկսել ես խոսել, այդքան դարձել ես հա՞:
«Հանձնաժողովի նիստին ներկա բոլոր ճարտարապետները, ողջունելով Երևանի գլխավոր ճարտարապետի առաջարկությունը, հարցի շուրջ ծավալված քննարկման ընթացքում արտահայտել են իրենց տեսակետներն ու դիրքորոշումը»:
Հայամետ կոնգրեսականները իրենց հայտարարություններում ընդգծել են, որ ընտրությունները բարձր գնահատականի են արժանացել շուրջ 110 միջազգային դիտորդների կողմից:
168.am-ի թղթակցի հարցադրմանը, թե ի՞նչ կարծիք ունի Արամ Մանուկյանը Սուրեն Սիրունյանի մեկ այլ հայտարարության մասին, թե ՀՀՇ-ն այնքան էլ կողմ չէ Վանո Սիրադեղյանի վերադարձին, քանի որ մինչ այժմ ոչ մի տեսակետ չի հայտնել այդ մասին, Ա.Մանուկյանը պատասխանեց. «Ես ավելացնելու բան չունեմ»:
«Ես Էմմիին չեմ ճանաչում, գաղափար չունեմ՝ խոսքն ինչի մասին է, առաջին անգամ եմ լսում: Իսկ այդպիսի երգիչ-երգչուհիների չեմ լսում»,- Aravot.am-ին ասել է Պարույր Սեւակի որդին՝ Արմեն Ղազարյանը:
Որպեսզի տեսահոլովակի ներքո գրվի նաև Պարույր Սևակի և Է. Հովհաննիսյանի անունները, գրողի ժառանգները կարող են միջոցներ ձեռնարկել, դիմել դատարան և բարոյական վնասի փոխհատուցում պահանջել:
Նարիշկինի հայտարարությունները, Հայաստանին վիրավորելու իմաստով, կարելի է համեմատել, թերևս, միայն նրա «իրավանախորդ» Բորիս Գրիզլովի` 2004 թվականին արած հայտնի` «Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է Հարավային Կովկասում» արտահայտության հետ:
«Սինոփսիսը» դիտվում է`որպես շատ կայուն ընկերություն:
«Արամ Մանուկյանը անձամբ խնդրել է Վանո Սիրադեղյանին, որ կամ ինքը չմասնակցի քվեարկությանը, կամ կողմ քվեարկի դատախազության ասածին, ասելով, որ ես մշակույթի փոխնախարար եմ, կարող է աշխատանքից ազատվեմ»
«Վ.Սիրադեղյանը, լինելով Ներքին գործերի նախարար, կարողացավ կարգուկանոն հաստատել Երևանում և ամբողջ ՀՀ-ում»,- ասաց Ս.Սիրունյանը
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռուբեն Ափինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Արթուր Սաքունցն` ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի գործով նախնական դատական նիստը:
Սուրեն Սիրունյանն այսօր սենսացիոն բացահայտումներ է արել Վանո Սիրադեղյանի մասին: ,«Ինչպես որ կարգն է, նրան երկու մեքենայով ճանապարհել են տուն: Վանո Սիրադեղյանին երկու մեքենայով էին ուղեկցում, բայց խնդրեց, որ երկրորդ մեքենան չճանապարհի…»:
Մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն՚ երեկ ոստիկանության և Ազգային անվանգության ծառայության աշխատակիցներն արգելել էին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակին, մեկնել Գյումրու օդանավակայանից Մոսկվա: Կայքերի հաղորդմամբ՚ նրան ուղեկցել են օդանավակայանի անվտանգության աշխատասենյակ, այնտեղից էլ՚ ճանապարհել տուն: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից 168.am-ի թղթակիցը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ են արգելել Սպարտակ Ղուկասյանին հեռանալ Հայաստանից: Ի […]
Նաիրա Այվազյանը մինչ օրս ֆիզիոլոգիայի ինստիտուտի Թունաբանական հետազոտությունների լաբորատորիայի ղեկավարն էր…
Այսօր Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական արտիստուհի, սիրված դերասանուհի Գալյա Նովենցի վերջին հրաժեշտի արարողությունը:
Բանակում տիրող բացթողումների, ձեռքբերումների, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի մասին զրուցեցինք հոգեբանական գիտությունների թեկնածու, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ – Ձեր կարծիքով` ինչքանո՞վ է կարևոր զինվորի բարոյահոգեբանական վիճակը, և ի՞նչ է կախված դրանից: – Զինվորի բարոյահոգեբանական վիճակից կախված է բանակի մարտունակությունը, բանակի` պատերազմում հաղթելու-չհաղթելու խնդիրը: Մենք ապրում ենք հրադադարի պայմաններում: Հրադադարը պատերազմի պասիվ փուլ է, այլ ոչ […]
Գտնված ուղեղում հայտնաբերվել է որդ, ներկայում մասնագետները…
Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կենտրոն 1 համատիրությունը դատի է տվել քաղաքացի Քնարիկ Տրուզյանին` աղբահանության դիմաց չվճարված պարտքի համար, և պահանջել նրանից բռնագանձել 111.567 ՀՀ դրամ: Թեև կողմերը պատշաճ կերպով ծանուցվել են, բայց արդեն երկրորդ անգամ դատական նիստին չեն ներկայացել: Ուստի, այսօր Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստը հետաձգվեց: Դատավոր Սամվել Թադևոսյանի նիստերի […]
«Եթե հաշվի առնենք Ռուսաստանից եկող ուղերձները, ապա Հայաստանը շատ ավելի հստակ և կոշտ պետք է արտահայտվեր սիրիական խնդրի կապակցությամբ` կոնկրետ դեմ արտահայտվելով տեղի ունեցող իրադարձություններին: Համենայն դեպս, օրերս ռուս հեղինակավոր փորձագետներ նման ուղերձներ բերել էին Հայաստան»,- ի պատասխան 168.am-ի հարցի` Հայաստանի զգուշավոր դիրքորոշումը Սիրիայի իրավիճակի վերաբերյալ կարո±ղ է պայմանավորված լինել հայ-իրանական հարաբերություններով ու Ռուսաստանի գործոնով, […]
«Նատուր Պրոդուկտ Ինտերնեյշնլ» ՓԲԸ-ն հայց է հարուցել ընդդեմ «ՍԻԱ-Ֆարմ» ՍՊԸ-ի` «Անտիգրիպպին-մաքսիմում» և «Անտիգրիպպին-ԱՆՎԻ» անվամբ դեղամիջոցները ՀՀ ներմուծելն արգելելու, վաճառքում առկա դրանց քանակը շրջանառությունից առգրավելու և դատական ծախսերը բռնագանձելու պահանջի մասին: Գործը սկսվել է 2012թ. փետրվարի 29-ից: Այսօր հերթական նախնական դատական նիստն էր Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սամվել Թադևոսյանի գլխավորությամբ, որի ընթացքում պարզ […]
Հնագետ. «Արենիում ամեն ինչ շատ լավ է պահպանվում, անգամ ինֆեկցիաները…»
Ըստ Global Insight հետազոտական կենտրոնի վերլուծաբան Լիլիթ Գևորգյանի` հավանական պատերազմի վտանգը Լեռնային Ղարաբաղում միավորող գործոն է, որը քաղաքական ուժերին ստիպում է ավելի հանդուրժող լինել։
Հայաստանը ֆինանսների բացակայության պատճառով այս տարի չի մասնակցելու համաշխարհային արվեստի` վենետիկյան հեղինակավոր «Բիենալե» (Biennale) փառատոնի ճարտարապետական ցուցադրությանը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել էր ՀՀ Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը: Տարիներ շարունակ այս փառատոնին մասնակցում են նաև ժամանակակից հայ նկարիչները: Ճարտարապետական «Բիենալեին» Հայաստանը սկսել է մասնակցել 1996թ.-ից: Ընդ որում, ճարտարապետական «Բիենալեն»` կախված ոլորտի առանձնահատկությունից, […]
Այսօր Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Կարինե Պետրոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել դատական նիստ` Նարինե Վասիլյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության` պետական կարիքների համար գույքը վերցնելու դեպքում ՀՀ կառավարության կողմից սահմանված փոխհատուցման, ինչպես նաև բնակելի տարածության նկատմամբ օգտագործման իրավունքը դադարեցնելու դիմաց փոխհատուցման գումարները բռնագանձելու մասին: Ի դեմս Հայաստանի Հանրապետության` հանդես է գալիս ՀՀ ֆինանսների […]
Հարցազրույց բրիտանական «Հաշտեցման ռեսուրսներ» կազմակերպության («Conciliation Resources») Կովկասյան ծրագրի ղեկավար, քաղաքագիտության դոկտոր Լոուրենս Բրոյերսի հետ, ով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ մի քանի նախագծերի հեղինակ է – Հայաստանի մի շարք մասնագետների կարծիքով` ԼՂՀ-ն ունի ժողովրդավարական զարգացման որոշակի մակարդակ` մարդկային ազատությունների, մարդու իրավունքների եւ այլ առումներով: Ըստ Ձեզ` միջազգային հանրությունը հաշվի առնո՞ւմ է այս ամենը Ղարաբաղյան […]
Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան եւ անմարդկային ծեծի հետեւանքով մահացած ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանի գործով ԱԺ խորհրդարանական խմբակցությունները` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» հարցաշար են կազմել եւ ուղարկել ՀՀ կառավարությանն ու Գլխավոր դատախազությանը: Այդ դիմումին չի միացել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Հարցաշարում մասնավորապես նշված է. «2012թ. հունիսի 17-ին […]
«Այս տարվա առաջին կիսամյակում տնտեսության զարգացման արդյունքները գնահատում եմ դրական եւ լավատեսական»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը` ավելացնելով, որ իր կարծիքով` մինչեւ տարեվերջ այս դինամիկան կպահպանվի: Նշենք, որ լավատեսության հիմքը այն ցուցանիշներն են, որոնք օրեր առաջ հրապարակվել են Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կողմից։ ԱՎԾ-ն արձանագրել էր, որ այս տարվա առաջին […]
Եղեգն- Եղեգն սովորական` Phragmites communis։ Դաշտավլուկազգիների կամ հացազգիների (Poaceae= Gramineae) ընտանիքին պատկանող բազմամյա միաշաքիլավոր բույս է։ Ի սկզբանե աճել է ճահիճներում եւ գետափնյա հողատեսքերում, սակայն վաղուց ի վեր տեղափոխվել է ճահճացման ենթակա եւ աղակալած հողատեսքերի վրա` հաճախ աղբոտելով ցանքերը։Հայ ժողովուրդը սիրել է այս բույսը։ Սնամեջ ցողունից պատրաստում են ժողովրդական գործիք` շվի։ Եղեգնի դիմացկունությունը գովերգվում է ժողովրդական երգերում։ Չար հողմը կործանում է ամեն ինչ եւ մերկ դաշտում մնում է միայն եղեգը։- Ինձ իմ հավատը փրկեց եւ ահա ես կամ:
Վերջերս անդրադարձել էինք ԼՂՀ-ում վաճառվող բենզինի գներին, որոնք 30 դրամով թանկ էին, քան Երեւանում:Այժմ գազալցակայաններում (ԱԳԼՃԿ) վաճառվող գազն էլ մոտ 2 անգամ թանկ է երեւանյան գազից: Այսպես` Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքում գործող գազալցակայաններում գազի մեկ լիտրն արժե 165-170 դրամ, միեւնույն գազի մեկ լիտրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գազալցակայաններում արժե 315 դրամ: Թե ինչո՞ւ է Արցախում […]
Կապանի բնակիչների փոխանցմամբ` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը մոտ մեկ ամիս առաջ վաճառել է Գեղիում գտնվող հանքավայրը, որն, ըստ լուրերի, գնել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Ընդ որում` բնակիչները նշում են, որ Մ. Հակոբյանը մեկ ամսվա ընթացքում հասցրել է մի քանի հողատարածքներ գնել հանքավայրի շուրջ, այդպիսով` ընդլայնելով հանքավայրի տարածքը: Երեկ մենք փորձեցինք այդ տեղեկատվությունը […]