 
                        Իրանը պատրաստվում է ազգային փոքրամասնությունների համար ներդնել մայրենի լեզվի հատուկ դասընթացներ
 
                                    Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը պատրաստ է սկսել մայրենի լեզվի հատուկ դասընթացներ՝ նախատեսված երկրում բնակվող էթնիկ տարբեր խմբերի համար: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահի հատուկ օգնական Ալի Յունեսին:
Յունեսին Իրանի Ահվազ քաղաքում հայտարարել է, որ կառավարությունն իրականացրել է մի շարք հանդիպումներ երկրի կրթության ու զարգացման նախարարության հետ՝ տվյալ հարցի դիտարկման համար: Նա չի մանրամասնել լեզվական դասընթացների անցկացման մանրամասները:
2013 թվականի հունիսին Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել էր, որ, որ մտադիր է ամբողջովին իրագործել Իրանի Սահմանադրության 15-րդ հոդվածը, որը նախատեսում է դպրոցներում ու բուհերում ազգային փոքրամասնության մայրենի լեզուների դասավանդում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        