
Սիրիական ընդդիմությունը ստեղծվել է օտար երկրների հատուկ ծառայությունների կողմից. Բաշար Ասադ

France-Presse լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ սիրիական ընդդիմությունը ստեղծվել է օտար երկրների հատուկ ծառայությունների կողմից: Ասադը բացառել է երկրի իշխանական մարմիններում ընդդիմության ներկայացուցիչների հնարավոր ներկայությունը.
«Ընդդիմությունը ստեղծել են օտար հատուկ ծառայությունները: Նրանք այն մարդն են, ովքեր ինչ-որ կես ժամով հատում են մեր երկրի սահմանները, իսկ հետո նորից փախչում են այնտեղից: Ինչպե՞ս նրանք կարող են լինել սիրիական կառավարության անդամներ:
Մի՞թե նախարարը կարող է իրականացնել իր գործառույթները՝ մշտապես գտնվելով երկրի սահմաններից դուրս: Դրանք բոլորն էլ կատարելապես հեռու են ռեալիզմի գաղափարից: Այդ ամենը չի կարելի դիտարկել լրջորեն»: