Բաժիններ՝

ԵՄ-ը համազգային երկխոսության կոչ է արել Ուկրաինային

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ի արտգործնախարարների խորհուրդն Ուկրաինային կոչ է արել գտնել երկրում առկա քաղաքական ճգնաժամից ժողովրդավարական ճանապարհով դուրս գալու ելքը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:

Վերջինիս խոսքերով՝ ԵՄ-ի Խորհուրդը մտահոգություն է հայտնել ոչ վաղ անցյալում Ուկրաինայում կատարված իրադարձությունների կապակցությամբ և համազգային երկխոսության կոչ է արել՝ քաղաքական ճգնաժամի ժողովրդավարական կարգավորման համար:

Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսն իր հերթին Twitter-ում մտահոգություն է հայտնել հունվարի 16-ին Ուկրաինայում ընդունված օրենքների փաթեթի կապակցությամբ և նույնպես երկխոսության կոչ է արել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս