«Որքան հնարավոր է` երկար եմ մնալու, հետ վերադառնալու պատճառ չունեմ»
Ռուբինյանց փողոցում արագաչափերի ֆիքսած խախտումների համար տուգանքները վերադարձվում են:
Հաշվի առնելով վերջին շրջանում Հայաստանում հաճախակի տեղի ունեցող երկրաշարժերը, շենքերի սեյսմակայունության մասին հասարակության անհանգստությունը եւ հանրապետությունում քաղաքաշինական տարրական կանոնների խախտումները, որոշ հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեցինք «Սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագրերի աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Ալվարո Անտոնյանին: – Ինչո՞վ է այսօր պայմանավորված սեյսմիկ ռիսկը Հայաստանում: – Հայաստանում եւ մասնավորապես Երեւան քաղաքում օբյեկտիվ եւ սուբյեկտիվ […]
Հարցազրույց ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի հետ – Վերջերս մտավորականները բաց նամակով դիմել էին ՀՀ նախագահին` հեռուստաեթերը կարգավորող մարմին ստեղծելու խնդրով: Ի՞նչ եք կարծում` նման մարմին ստեղծելու անհրաժեշտություն կա՞: – Ծանոթ եմ նամակին: Էականն այն է, որ հանրությունն անհրաժեշտ է համարում հեռուստանյութի բովանդակության կարգավորում ձեւավորել: Ծայրահեղ նուրբ հարց է, որովհետեւ որեւէ դեպքում, նույնիսկ բոլոր քաղաքացիական կառույցների […]
Որքան «168 Ժամ» թերթը լուսաբանում է Ընտանեկան նպաստ համակարգի վերաբերյալ կոռուպցիոն փաստեր, այնքան շատանում է այդ համակարգից տուժած քաղաքացիների հոսքը մեր խմբագրություն: Պարզվում է` պետական նպաստ ստանալու համար Սոցիալական աջակցության գրասենյակների պետերին եւ տեսուչներին կաշառելը օրինաչափություն է, եւ մի քանի ամսվա գումարը տեսուչներին թողնելը կատարվում է ոչ թե կամավոր սկզբունքով, այլ` պարտադիր կերպով: Հետաքրքիր է, […]
Մենք ներկրում ենք սուրճի կանաչ հատիկները, այն վերամշակում, աղում, փաթեթավորում եւ արտահանում ենք:
Վրաստանի կառավարությունը պայմանագիր կկնքի երկրի յուրաքանչյուր բնակչի հետ, որում ընդգրկված կլինեն իշխանության բոլոր խոստումները:
Եթե այս ուժերը, որոնք անընդհատ միասնական թեկնածուից են խոսում, լավ ուսումնասիրեին տեղի ունեցածը, մի բան կհասկանային` «միասնական թեկնածուն» մայիսի 6-ին պարտվեց:
1996 թվականից հետո ՀՀ նախագահական ընտրություններում ընդդիմադիր ուժերին երբեք չի հաջողվել ամբողջությամբ համախմբվել եւ պաշտպանել մեկ ընդհանուր թեկնածուի:
Սրընթաց վերելքից հետո ամերիկյան արժույթը վերջին շաբաթվա ընթացքում նույնպիսի տեմպերով սկսեց անկում ապրել։
Ավելի քան երեք տարի անլույս ապրող Մհերն ասում է, որ հայերը լավն են, իսկ թուրքերը` վատը: Ամենաշատը սիրում է մորը, իսկ ամենաշատն ատում է թուրքերին: Տասը տարեկան Մհերը շատ խելացի մարդ է, բայց սովորում է գիշերօթիկ դպրոցում: «Տուն» գալիս է միայն շաբաթ-կիրակի օրերին, որտեղ անգամ ամեն օր մոմի լույսով խավարը հաղթահարելու հնարավորություն չկա: Բոլորին սիրում […]
Հարցազրույց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի հետ – «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, 2002-ից սկսած ի՞նչ ենթակառուցվածքներ է ստեղծել` տեխնոլոգիաների կատարելագործումը խթանելու համար: – Հիմնադրամն ընդհանրապես հանդիսանում է Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման գործակալություն: Այն ամենամեծ ձեռնարկությունն է, որն իր հետ բերել է ոչ միայն մշակույթ, այլ նաեւ կոնկրետ արդյունք է ունեցել ոլորտի զարգացման հարցում: Աշխատանքի ամենակարեւոր […]
Արդեն երեք օր է` Սյունիքի մարզկենտրոն Կապանում իրարանցում է: Տեղի բնակիչների փոխանցմամբ` Կապանի ջրամատակարարումը վտանգված է, քանի որ նոր հանքավայր է կառուցվում քաղաքի Ջրառի տարածքում: Տեղացիների ասելով` այս օրերին այդ տարածքում աշխատում է երկու տրակտոր: Նրանց ասելով` հողաքանդման աշխատանքների հետեւանքով Կապանի ջրի որակը ոչ միայն իջել է, այլեւ լուրջ վտանգ կարող է առաջանալ բնակիչների առողջության […]
14-ամյա տղան սեռական բնույթի բռնի ոտնձգություն է կատարել 8-ամյա տղայի նկատմամբ Հուլիսի 6-ին Կոտայքի մարզի Սոլակ գյուղում դաժան դեպք է տեղի ունեցել` 8-ամյա տղա երեխայի հանդեպ 14-ամյա տղայի կողմից սեռական բնույթի բռնի գործողություններ են կատարվել: Գյուղի որոշ բնակիչներ մեզ հետ զրույցում պնդում էին, որ բռնաբարություն է տեղի ունեցել, սակայն, ինչպես ավելի ուշ պարզվեց` դրանք որակվել […]
Պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը եւ հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանը, ամենայն հավանականությամբ, դեռեւս 4 շաբաթ կմնան հիվանդանոցում: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում երեկ ասել է Մարկին եւ Գրիգորին բուժող բժիշկ Արթուր Մամբրեյանը: «Նրանց վիճակը համարվում է ստաբիլ, սակայն ինչ-որ մեկին առանձնացնել եւ առողջական վիճակը համարել ավելի լավ` կդժվարանամ, քանի որ երկուսի վիճակն էլ լուրջ է, եւ […]
Նունիկ Հովհաննիսյանի` Հարավ-արեւմտյան թաղամասում գտնվող «տունն» ավելի շատ հասարակական վայր է: Դժվար է ընկալել, թե ով ում բարեկամն է, բայց մի բան հաստատ է` Նունիկն ունի 5 երեխա, 11 թոռ, հիվանդ եղբայր, հիվանդ եղբոր անմայր երկու երեխա ու մի ամուսին: Հարավ-արեւմտյան թաղամասում գտնվող Նունիկի բնակարանում ապրում են քսան հոգով ու նրանց տան մթնոլորտն ավելի շատ […]
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների քարոզարշավը մտել է եզրափակիչ փուլ, ինչը որոշակի ակտիվություն է առաջացրել նաեւ հայաստանյան հասարակական-քաղաքական, լրատվական դաշտում:Դա, սակայն, եւս մեկ անգամ վկայում է Լեռնային Ղարաբաղում կատարվող ցանկացած իրադարձության, այդ թվում եւ առաջին հերթին` նախագահական ընտրությունների վերաբերյալ Հայաստանում ձեւավորված մակերեսային ընկալումների, պատկերացումների ու մոտեցումների մասին: Ղարաբաղյան իրականությունն` ընդհանրապես, նախագահական ընտրությունները` […]
Հուլիսի 4-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽ նախագահ Հերման վան Ռոմպեյի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ մի ուշագրավ հայտարարություն է արել, որը պատշաճ ուշադրության չարժանացավ մամուլում: Հատկապես՝ տնտեսական թեմաները լուսաբանող լրագրողների կողմից։ Ըստ «Մեդիամաքսի», վերը նշված ճեպազրույցի ժամանակ Սերժ Սարգսյանն ասել է. «Վերջերս Բրյուսելում մասնակցել եմ Եվրոպական ժողովրդական կուսակցության` պետությունների ղեկավարների գագաթաժողովին: Քննարկման հիմնական նյութը եվրոգոտում […]
Կիրակի օրը` հուլիսի 8-ին, Վանաձորում ավարտվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը: Մեր տեղեկություններով, Գերագույն ժողովի արդյունքում ՀՅԴ Գերագույն Մարմնի (ԳՄ) նորընտիր կազմում ընդգրկվել են ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով, ամենայն հավանականությամբ, կվերընտրվի նաեւ որպես ԳՄ ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության եւս երկու պատգամավորներ` Արծվիկ Մինասյանը եւ Աղվան Վարդանյանը, ինչպես նաեւ ԳՄ նախկին անդամներ Արսեն Համբարձումյանը, […]
– Ձեր կարծիքով` ինչո՞ւ այդքան մեծ դժգոհության ալիք ծավալվեց «Հարսնաքարում» զինվորական բժիշկ Վահե Ավետյանի սպանության դեպքից հետո: Չէ՞ որ Հայաստանում պաշտոնյաների բարեկամների կամ թիկնապահների կողմից ծեծի կամ սպանության դեպքեր էլի են եղել: – Դա կախված է նաեւ հասարակությունից, մենք այժմ քաղաքացիական հասարակություն ստեղծելու գործընթացում ենք: Երբ հասարակությունը նման դեպքերի համար բողոքում, պայքար է ծավալում, այդ […]
ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակը տեղափոխվել է կուսակցության Կենտրոն կառույցի տարածք: Կուսակցության փոխնախագահներն ու բոլոր մյուս պատասխանատուները հանգրվանել են Երեւան-նախագիծ ինստիտուտի շենքում գտնվող կառույցում: Իսկ այս օրերին բուռն շինարարություն է ընթանում կենտրոնական մասնաշենքում: Հիշեցնենք, որ մայիսի 22-ին հրդեհվել էր այդ շենքի տանիքը: Հրդեհը մարելու համար հրշեջների բաց թողած ջուրը վնասել էր շենքի պատերը, հատակն ու կտուրը: Եվ […]
Այս օրերին Հայաստանում ամենաակտուալ թեման դարձել է օլիգարխիայի դեմ պայքարը: Բնականաբար, այն առաջին հերթին ուղղված է ընդդեմ «Հարսնաքարի» սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի, սակայն շարունակվելու, գեներացվելու դեպքում ուղղվելու է ընդհանուր առմամբ օլիգարխիայի դեմ: Թե որքանով այդ պայքարը հաջողությամբ կավարտվի` այս պահին դժվար է ասել: Ակնհայտ է, սակայն, որ դա անխուսափելի ճանապարհ է, որով պետք է անցնի Հայաստանը, […]
Սյունիքի մարզի Քաջարան գյուղում կատարվող իրադարձություններն աբսուրդի թատրոն են հիշեցնում, որի բեմականացման բացառիկ իրավունքը տրվել է ՀՀ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանին: «ՀայՆյուզ» էլեկտրոնային կայքի տեղեկություններով` ՀՀ վարչապետին բավական բարկացրել է այն, որ իրեն Քաջարան գյուղի հարցով ճիշտ իրավիճակը չեն ներկայացրել: «Ավելին, զրուցելով որոշ բնապահպանների հետ, վարչապետ Սարգսյանը ջղայնությունից ձեռքը սեղանին է խփել, երբ հասկացել է, […]
Սյունիքի մարզի Գեղանուշ գյուղի բնակիչների բողոքի ալիքն ընդդեմ Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի Գեղանուշի պոչամբարի դեմ կրկին հասունանում է: Դեռեւս 2004թ., երբ նշյալ ընկերությունը ներկայացրել էր գյուղ տանող ճանապարհին պոչամբար կառուցելու նախագիծը, գեղանուշցիներն ըմբոստացել էին` հայտարարելով, թե այդկերպ գյուղը կործանման վտանգի տակ է դրվում: Ավելին, գյուղի 134 բնակիչներ ստորագրահավաք էին կազմակերպել «Դինո գոլդի» դեմ, […]
Սյունիքի մարզի Լեռնաձորի բնակիչներն այլեւս հոգնել են գյուղում ուրանի պաշարների մասին խոսակցություններից, լրագրողների հարցերից ու բնապահպանների աղմուկից: «Աղջիկ ջան, էդ ռուսներն են իշխանություններին խեղդում, որ ուրանն իրենց տան, հանքը բացեն, մենք` ի՞նչ, մեզ ո՞վ ա լսողը: Եթե ուրանը գտնեն` ոչ ինձ են նայելու, ոչ էլ քեզ»,- տան փայտյա աստիճաններին կանգնած` խոր հոգոց հանելով` ասաց Ռազմիկ […]
12-ամյա Վանուհին գերել է շվեյցարացիներին Եթե չլինեն ականջօղերը, դժվար կլիներ տարբերել` վաճառողը տղա՞ է, թե՞ աղջնակ: Կարճ, բայց խիտ մազերը ծածկում է կեպին: Աչքերը չեն երեւում կեպիի տակ, որովհետեւ նրա ամոթխած հայացքը գրեթե միշտ ներքեւ է նայում: 12-ամյա Վանուհին է. Եղեգնաձոր-Սյունիք միջպետական ճանապարհին` Սյունիքի դարպասների մոտ, արդեն երկու տարի առեւտուր է անում: Նա մրգեղենի գներն […]
Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղում մարդիկ հիմնականում զբաղվում են ջերմոցային տնտեսությամբ, քանի որ ոռոգման ջրի սակավության պատճառով սեփականաշնորհված հողամասերում գյուղացիները չեն կարողանում բանջար-բոստանային մշակաբույսեր ցանել: Հովհաննես Ջամալյանը եւս այս տարի որոշել է տնամերձ հողամասում ջերմոցային տնտեսություն հիմնել եւ վարունգ ու լոլիկ աճեցնել: «Հետքի» հետ զրույցում Հովհաննեսը պատմեց, որ արդեն վաճառքի վարունգ ունի, սակայն գինն այնքան ցածր […]
Վայոց Ձորի Եղեգիս գյուղի վարչատարածքում Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը փոքր հէկ է կառուցում: Մարզպետի անվամբ գրանցված «ԲիԷսԲի» ՍՊԸ-ն արդեն ավարտին է հասցնում հէկ-ի շինարարությունը, սակայն` առանց բնապահպանական փորձաքննության եզրակացության: Բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննության» ՊՈԱԿ-ը մի քանի օր առաջ է հայտարարություն տեղադրել ԲՆ-ի կայքում` մայիսի 11-ին «ԲիԷսԲի» ՍՊԸ-ի կողմից Եղեգիսի գյուղապետարանում կազմակերպվելիք հասարակական լսումների մասին` […]
Մոտկորի ձորը կարող է չորանալ Դեբեդ գետի Մարցիգետ վտակի վրա` Մարց գյուղ բարձրացող ճանապարհի աջ կողմում, ավելի քան 2 ամիս է, ինչ փորձարկվում է նոր փոքր հիդրոէլեկտրակայանը (փհէկ): Այս փոքր հէկ-ի կառուցմանը թե՛ գյուղացիները, թե՛ բնապահպանները բացասաբար էին արձագանքել, այնուամենայնիվ, այն կառուցվեց: «Մարցիգետ ՓՀԷԿ-2» կոչվող փոքր հիդրոէլեկտրակայանը գործարկում է «Արգիշտի 1» ՍՊԸ-ն: Ընկերությունը փաստացի պատկանում […]
«Ավտովազ» ընկերությունը օրերս պաշտոնապես հայտարարել է «Lada» մեքենաների առաջարկված գների բարձրացման մասին: Մեքենաարտադրող ընկերությունը մտադիր է կրճատել առաջարկվող եւ դիլերների մոտ վաճառվող գների միջեւ տարբերությունը: Ըստ «ԱվտոՎազ» ընկերության մամլո ծառայության տեղեկատվության` «Lada» մակնիշի մեծ պահանջարկը շուկայում բերեց «Lada»-ի դեֆիցիտին: Արդյունքում` անբարեխիղճ մի շարք դիլերներ սկսեցին բարձրացնել «ԱվտոՎազի» արտադրանքի գինը եւ առաջարկել գնորդներին թանկ եւ շատ […]