Բաժիններ՝

Կարլ Բիլդտն առաջարկել է արձագանքել հունվարի 16-ին Ուկրաինայում ռեպրեսիվ օրենքների ընդունմանը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը Ուկրաինայի խորհրդարանական մեծամասնության ընդունած հակասական օրենքների փաթեթն անվանել է ամենառեպրեսիվ օրենսդրությունը, որը երբևէ ընդունվել է եվրոպական խորհրդարանի կողմից:

Նշվում է, որ Բիլդտն այդ մասին հայտարարել է ԵՄ-ի Խորհրդի այսօրվա նիստից առաջ, որն անցկացվելու է արտգործնախարարների մակարդակով. «Կարևոր է, որ մենք արձագանքենք ռեպրեսիվ օրենքների փաթեթին, որը Կիևում ընդունվել է հինգշաբթի:

Դա ամենառեպրեսիվ օրենքների փաթեթն է, որը եվրոպական որևէ խորհրդարանի կողմից ընդունվել է վերջին տասնամյակում: Այն, ինչ տեղի ունեցավ երեկ, հանդիսանում է հինգշաբթի ընդունաված ռեպրեսիվ օրենքների այդ փաթեթի հետևանքը:

Այդ ռեպրեսիվ օրենքները փոխում են եղանակը, թե ինչ կերպ պետք է վարվել Ուկրաինայի հետ: Ես այսպես եմ հասկանում, որ ներկայումս Կիևում պետք է բանակցություններ անցկացվեն իշխանությունների ու ընդդիմության միջև, սակայն մենք հավանաբար պետք է արձագանքենք ռեպրեսիվ օրենքների փաթեթը»:

Բիլդտը չի բացառել, որ ԵՄ-ի Խորհրդի այսօրվա նիստում կարող է քննարկվել Ուկրաինայի հանդեպ պատժամիջոցներ սահմանելու հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս