Բաժիններ՝

Սիրիական ընդդիմությունը կմասնակցի «Ժնև 2» կոնֆերանսին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի Ազգային դաշինքը հաստատել է, որ մասնակցելու է Սիրիական հակամարտության կարգավորմանը նվիրված «Ժնև 2» միջազգային կոնֆերանսին:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հետ է վերցրել այդ կոնֆերանսի կապակցությամբ Իրանին ուղարկած հրավերը: Սիրիական Ազգային դաշինքի ներկայացուցիչ Մոնզեր Ակբիկը հայտարարել է, որ իրենք ողջունում են կոնֆերանսի կապակցությամբ իրենց դիրքորոշման ըմբռնումը ՄԱԿ-ի ու Բան Կի Մունի կողմից:

Ակբիկն ընդգծել է, որ ՄԱԿ-ն Իրանի վերաբերյալ ընդունել է ճիշտ որոշում, որով և ճանապարհ է հարթել կոնֆերանսին իրենց մասնակցության համար: Սիրիական ընդդիմությունը խոստացել է կոնֆերանսի մասնակիցների ցուցակն ուղարկել ավելի ուշ:

Ավելի վաղ սիրիական ընդդիմությունը դժգոհել էր, որ Բան Կի Մունը «Ժնև 2» կոնֆերանսին մասնակցելու հրավեր է ուղարկել նաև Իրանին, ով մեծապես օգնում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին՝ սպառնալով, որ Իրանի մասնակցության դեպքում չի մասնակցի «Ժնև 2»-ին, որը պլանավորված է վաղը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս