Բաժիններ՝

Ֆրանսիան որոշել է իր օդային տիրույթը փակել սիրիական պատվիրակության օդանավի առջև. աղբյուր

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի իշխանությունները որոշել են փակել երկրի օդային տիրույթն այն ինքնաթիռի առջև, որով «Ժնև 2» կոնֆերանսին մասնակցելու համար շվեյցարական Մոնտրե է ուղևորվելու Սիրիայի կառավարական պատվիրակությունը:

Այս մասին գործակալությանը հայտնել է Սիրիայի ԱԳՆ-ում նրա աղբյուրը: Ակնկալվում է, որ «Ժնև 2» կոնֆերանսը Մոնտրեում մեկնարկելու է հունվարի 22-ին: Դրան մասնակցելու հրավեր է ստացել նաև Իրանը, ինչի համար սիրիական ընդդիմությունը սպառնացել է չմասնակցել «Ժնև 2» կոնֆերանսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս