Բաժիններ՝

Վիտալի Կլիչկոյին մեղադրել են ԱՄՆ ռեզիդենտ հանդիսանալու մեջ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ուկրաինական ընդդիմադիր «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Վիտալի Կլիչկոն հանդիսանում է ԱՄՆ-ի ռեզիդենտ: Այս մասին նշվել է «Օրենք և բիզնես» թերթի երեկվա համարում:

Դրանում տեղ գտած փաստաթղթերում նշված է, որ Կլիչկոն ունի այնպիսի կարգավիճակ, որը նրան թույլատրում է ապրել ու աշխատել ԱՄՆ-ում, ինչպես նաև նրան պարտավորեցնում է հարկեր վճարել այնտեղ: Թերթի տվյալներով՝ այդպիսի կարգավիճակ ունեն նաև Կլիչկոյի ընտանիքի անդամները՝ կինն ու երեխաները:

Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ մտադիր է 2015 թվականին Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե Վիտալի Կլիչկոն կարող է զրկվել երկրի նախագահի պաշտոնում առաջադրվելու իրավունքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս