
ՌԴ Պետդուման հունվարի 22-ին նոր հայտարարություն կընդունի Ուկրաինայի վերաբերյալ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ Պետդուման հունվարի 22-ին նոր հայտարարություն է ընդունելու Ուկրաինայի վերաբերյալ՝ կապված այդ երկրում ներքաղաքական իրավիճակի սրման հետ: Այս մասին հայտարարել է խորհրդարանի ստորին պալատի նախագահ Սերգեյ Նարիշկինը:
Նա ընդգծել է, որ ռուս պատգամավորներն անհանգստությամբ են հետևում հարևան Ուկրաինայում իրավիճակի սրմանը. «Իրավիճակը սրվել է, ի հայտ են եկել տուժածներ թե՛ ցուցարարների, թե՛ էլ ավելի շատ իրավապահների կողմից:
Իհարկե ցավալի է նայել, թե ինչպես է հակամարտության ալիքը տարածվում Ռուսաստանի համար եղբայրական երկրում: Ես կարծում եմ, որ մենք պետք է վերադառնանք այդ իրավիճակի քննարկմանը: Մենք չենք կարող անտարբերություն ցուցաբերել»: