Բաժիններ՝

ԱՄՆ-ը պատրաստ է Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ իր ռազմանավերը մոտեցնել Սոչիին

Fox News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը հայտարարել է, որ պատրաստ է Սև ծովում տեղակայել երկու ռազմանավ: Խոսքը գնում է անվտանգության ոլորտում Ռուսաստանին ԱՄՆ-ի ցուցաբերած աջակցության մասին՝ կապված Սոչիում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման հետ:

Պենտագոնը երեկ հայտարարել է, որ եթե ռուսական իշխանությունները դիմեն իրենց, ապա ամերիկյան ռազմանավերը Սոչիի շրջանում կմոտենան ծովափին: Պենտագոնն ընդգծել է, որ ռուսական կողմից նման դիմում դեռ չի ստացվել:

Հիշեցնենք, որ ամերիկացի կոնգրեսականները երեկ ՌԴ-ին մեղադրել են Սոչիում սպառնալիքների մասին տեղեկատվությունը քողարկելու մեջ՝ ընդգծելով, որ Սոչիի Օլիմպիական խաղերին պատրաստվում է այցելել մոտ 15.000 ամերիկացի, և իրենք ցանկանում են համոզվել, որ օլիմպիական խաղերը կանցնեն բարեհաջող ու անվտանգ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031