Բաժիններ՝

Ուկրաինայի առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է ներկայացրել զոհերի ու տուժածների մասին

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի առողջապահության նախարարությունը թարմացրել է Կիևի կենտրոնում գրանցված վերջին բախումների հետևանքով զոհվածների ու տուժածների մասին տվյալները, որոնք հրապարակվել են գերատեսչության կայքում:

Դրանց համաձայն, բախումների հետևանքով զոհվել է 28 մարդ, 445 տուժած էլ բուժօգնություն ստանալու համար դիմել է բուժհիմնարկներին: Հիվանդանոցներում գտնվում է 287 մարդ: Վիճակագրական այս տվյալներն առնչվում են փետրվարի 18-ի առավոտից (երբ Կիևի կենտրոնում սկսվեցին բախումները) մինչև փետրվարի 20-ի առավոտյան ժամը 06.00-ին:

Ընդգծվում է, որ հոսպիտալացվածների զգալի մասը՝ 88 մարդ, հանդիսանում են իրավապահներ: Հիվանդանոցներում են գտնվում նաև 6 լրագրող, 4 անչափահաս, 2 օտարազգի և 1 պատգամավոր (Վասիլիյ Պազինյակ, «Բատկիվշչինա» կուսակցություն):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728