Լուցկի ոստիկանությունն անցել է ժողովրդի կողմը
Censor.net.ua-ի փոխանցմամբ՝ Լուցկի ոստիկանությունն անցել է ժողովրդի կողմը: Ոստիկանները ցուցարարներին հանձնել են իրենց մահակներն ու սաղավարտները: Նրանք պաշտոնապես հայտարարել են ցուցարարների հետ իրենց համերաշխության մասին և անցել են ժողովրդի կողմը:
Այս մասին հայտարարել է Լուցկի ոստիկանապետ Վասիլիյ Մարչիշակը: Երբ ցուցարարների շարասյունը մոտեցել է Լուցկի քաղաքային իշխանությունների գլխավոր շենքին՝ Մարչիշակը դուրս է եկել նրանց մոտ և հայտարարել է, որ իրավապահները «հանձնվում» են: Նա ընդգծել է, որ ոստիկանությունը չի ցանկանում հակամարտություն:
Դրանից հետո ոստիկաններն ու ակտիվիստներն իրականացրել են հանդերձանքի փոխանակում: Սակայն ցուցարարներին չի հատկացվել հրաձգային զենք: Այդ մասին նախապես ձեռք է բերվել համապատասխան պայմանավորվածություն ոստիկանության հետ: