
Ֆրանսիայի, Գերմանիայի ու Լեհաստանի արտգործնախարարներն այսօր կժամանեն Կիև

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը Լեհաստանի ու Գերմանիայի արտգործնախարարների հետ միասին այսօր ժամանելու է Կիև: Այս մասին հայտարարել է հենց ինքը՝ Ֆաբիուսը:
Նա ընդգծել է, որ իրենք որոշել են հինգշաթի առավոտյան մեկնել Կիև, որպեսզի թարմ տեղեկատվություն հավաքեն Բրյուսելում կայանալիք այսօրվա հանդիպումից առաջ: ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարները մտադիր են այսօր քննարկել Ուկրաինայի բռնությունների համար պատասխանատուների նկատմամբ ֆինանսական ու վիզային պատժամիջոցներ սահմանելու հարցը:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին Կիև է մեկնելու ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի խնդրանքով: