
Հիսուսի մասին ֆիլմից հեռացրել են Օբամային հիշեցնող սատանային (տեսանյութ)

The Hollywood Reporter-ի փոխանցմամբ՝ ամերիկյան «Աստծո որդին»(Son of God) ֆիլմի պրոդյուսերները ֆիլմից հեռացրել են սատանայի մասնակցությամբ կադրերը, քանի որ սատանայի դերը խաղացած դերասանն իր արտաքին տեսքով մեծապես հիշեցնում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:
Նման որոշում է կայացվել՝ խուսափելու համար հեռուստադիտողների կողմից «սխալ» համեմատություներ անելուց: Ֆիլմի պրոդյուսերները (Ռոմա Դաունի, Մարկ Բերնետ) հայտարարել են, որ այդ կադրերի ապամոնտաժումը մեծ վնաս չի պատճառել ֆիլմին, քանի երկու ժամանոց ֆիլմում ուշադրությունը կենտրոնացվել է Հիսուսի կերպարի վրա:
Ֆիլմի նորամուտն ԱՄՆ-ում պլանավորված է 2014 թվականի փետրվարի 28-ին: