
ԱՄՆ-ը վիզային պատժամիջոցներ է սահմանել մոտ 20 ուկրաինացի պաշտոնյայի նկատմամբ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը վիզային պատժամիջոցներ է սահմանել մոտ 20 ուկրաինացի պաշտոնյայի նկատմամբ, որոնք մեղավոր են ճանաչվել բռնությունների կիրառման մեջ: Այս մասին լրագրողներին հայտնել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը:
Նա մանրամասնել է, որ վիզային արգելքն առնչվել է Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչներին և այլ անձանց, որոնց իրենք պատասխանատու են համարում՝ մարդու իրավունքները խախտող և քաղաքական բռնությունների տանող հրամաններ արձակելու համար:
Նա ընդգծել է, որ եթե իրավիճակը կարգավորվի, ապա պատժամիջոցները կվերացվեն, իսկ եթե ոչ՝ ապա իրենց կողմից կլինեն այլ քայլեր, որոնք առաջիկա օրերին կարող են իրականացվել ԵՄ-ի հետ սերտ կոորդինացմամբ:
Հիշեցնենք, որ ԵՄ-ի Խորհուրդն այսօր դիտարկելու է Ուկրաինայի ղեկավարության դեմ պատժամիջոցների հարցը: