
Ուկրաինայի հանդեպ ԵՄ-ի պատժամիջոցները կարող են ուժի մեջ մտնել փետրվարի 21-ից

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կարող են ուժի մեջ մտնել արդեն փետրվարի 21-ից: Այս մասին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայա Կոսյանչիչը.
«Եթե փետրվարի 20-ին արտգործնախարարների մակարդակով կայանալիք ԵՄ-ի Խորհրդի նիստում համաձայնեցվի Ուկրաինայի հանդեպ սահմանափակիչ միջոցներ սահմանելը, ապա դրանք կարող են ուժի մեջ մտնել բավական արագ:
Չեմ ցանկանում ԵՄ-ի Խորհրդի որոշումից առաջ ընկնել, սակայն սկզբունքորեն եթե վաղն ընդունվի այդպիսի որոշում, ապա սահմանափակիչ միջոցները կարող են ուժի մեջ մտնել արդեն վաղը չէ մյուս օրը:
ԵՄ-ի երկրներն Ուկրաինայի հանդեպ սահմանափակիչ միջոցների մասին որոշումը պետք է ընդունեն միաձայն: Ներկայումս նրանք հետազոտում են պատժամիջոցների թեման: ԵՄ-ի տեսանկյունից Ուկրաինայում բռնության բոլոր տիպերը բացարձակապես անընդունելի են՝ ներառյալ կառավարական հիմնարկներ գրավելը»: