
Կիևի դեպքերը կատարելապես անհամատեղելի են եվրոպական արժեքների հետ. Վրաստանի ԱԳՆ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ը մեծ անհանգստություն է հայտնել՝ Կիևում իրադարձությունների աղետալի զարգացման կապակցությամբ և կողմերին երկխոսության կոչ է արել.
«Կտրականապես դատապարտում ենք ուժի կիրառման փաստը և չափազանց մեծ անհագստություն ենք հայտնում փետրվարի 18-ին Կիևում ծավալված աղետալի իրադարձությունների կապակցությամբ, որոնք հանգեցրին մեծ թվով զոհերի: Մեր հետևած գործընթացները կատարելապես անհամատեղելի են ժողովրդավարության, մարդու իրավունքների ու եվրոպական արժեքների հետ:
Մենք միանում ենք Ուկրաինայի իշխանություններին միջազգային հանրության կոչին, որպեսզի ձեռնարկվեն գործուն քայլեր՝ ուղղված երկխոսության վերսկսմանը՝ խոշորամասշտաբ քաղաքացիական դիմակայությունից խույս տալու համար»:
Նշվում է, որ Ուկրաինայի դեպքերի վերաբերյալ նմանատիպ հայտարարություններ արել են նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին ու արտգործնախարար Մայա Փանջիկիձեն: