
Տիմոշենկոն ԵՄ-ին կոչ է արել պատժամիջոցները փոխարինել Յանուկովիչին Հաագայի դատարան հանձնելով

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախկին վարչապետ, ազատազրկման մեջ գտնվող Յուլյա Տիմոշենկոն իշխանությունների ներկայացուցիչների հետ բանակցություններն անվանել է անհեռանկարային:
Տիմոշենկոն կարծում է, որ Յանուկովիչի ձևախեղված հավակնությունները հանգեցրին մարդկանց զոհվելուն և անհեռանկարային դարձրեցին բռնապետության հետ բանակցությունները, որոնք առանց այդ էլ արդյունավետ չէին և մարդկանց մեծ մասը հույսեր չէր կապում դրանց հետ:
Տիմոշենկոն ընդգծել է, որ Յանուկովիչը բանակցային գործընթացում երբեք չի դառնա դեմոկրատ և միայն ժամանակ է ձգձգում՝ իր դիրքերն ամրապնդելու և էլ ավելի շատ արյուն թափելու համար: Տիմոշենկոն ընդդիմությանը կոչ է արել եվրոպացիներին համոզել, որ անհրաժեշտ է ոչ թե պատժամիջոցներ սահմանել Յանուկովիչի դեմ, այլ՝ նրան դատել Հաագայի Միջազգային քրեական դատարանում: