Բաժիններ՝

Օբաման չմիջամտելու զգուշացում է արել Ուկրաինայի զինվորական վերնախավին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեքսիկայում գտնվող ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դատապարտել է Ուկրաինայի բռնությունները և Կիևին զգուշացրել է հնարավոր պատժամիջոցների մասին, եթե շարունակվեն բռնությունները.

«ԱՄՆ-ը բռնությունները դատապարտում է ամենակտրուկ ձևով: Մենք սերտորեն աշխատում ենք եվրոպացի գործընկերների ու Ուկրաինայի կառավարության ու ընդդիմության հետ, որպեսզի փորձենք վերջ դնել բռնություններին»:

Օբաման զգուշացրել է, որ («կարմիր») գծերը հատելու դեպքում կլինեն հետևանքներ: Բացի այդ, նա Ուկրաինայի բանակին զգուշացրել է չմիջամտել այն հարցերին, որոնք պետք է լուծեն քաղաքացիական անձինք:

Օբաման ստեղծված իրավիճակի համար պատասխանատու է համարել առաջին հերթին Ուկրաինայի կառավարությանը: Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել Ուկրաինայի եվրաինտեգրմանը և ակնդետ հետևելու է ուկրաինական զարգացումներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս